Մասնագիտական կողմնորոշում դասընթացն անցկացվեց ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում
Դասախոսությունը վարեցին ՝
Ա․ Սահակյան- Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր պրոֆեսոր
Կ․ Ավետիսյան- Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ
Կ․ Քեռյան - Ֆիզմաթ գիտությունների թեկնածու
Դասընթացին մասնակցում էին Երևանի ավագ դպրոցների, ինչպես նաև մեր՝ հ․198 ավագ դպրոցի սովորողները, որոնք իրապես հետաքրքրված են մաթեմատիկայով և ունեն բարձր առաջադիմություն։
Դասախոսությունը ֆակուլտետի մասին էր և այն բոլոր հնարավորությունների՝ կրթության, գիտության, կարիերայի, մասնագիտության և աշխատանքի բնագավառներում։
Ֆակուլտետը գործակցային լայն կապեր ունի մաթեմատիկայի և մեխանիկայի ուղղությամբ մի շարք խոշոր կենտրոնների, բուհերի և գիտահետազոտական հիմնարկների հետ։








Comments
Post a Comment