Սովորողների ընդհանուր ժողով
Օրակարգում՝
1․ Աշակերտական խորհրդի թվակազմը
2․ Աշակերտական խորհրդի ձևավորման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կազմը (այսուհետ` ընտրական հանձնախումբ) հաստատելու վերաբերյալ
3․ Սովորողների ինքնավարության մարմնի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխությունները
4․ Տնօրենի ամենամյա ծրագրային ուղերձը
5․ ՈՒսումնական տարվա ընթացքում արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպում
6․ Կանոնադրությամբ իր լիազորությունների սահմաններում նախատեսված հարցեր, որոնց կատարումը պարտադիր է աշակերտական խորհրդի համար
Սովորողների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարեկան երկու անգամից ոչ պակաս՝ աշակերտական խորհրդի կողմից: Արտահերթ ժողով կարող է հրավիրվել աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կամ հաստատության տնօրենի նախաձեռնությամբ:
Սովորողների ընդհանուր ժողովը վարեց դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը։ Նա ներկայացրեց օրակարգը, ողջունեց 10-րդ դասարանցիներին, նրանց համար մանրամասնեց աշխորհրդի գործունեությունը, ներկայացրեց այն հետաքրքիր և պատասխանատու աշխատանքը, որով զբաղվում է մեր դպրոցի աշխորհուրդը։ Խոսեց նաև տարաբնույթ միջոցառումների ժամանակ նրանց մասնակցության և անելիքների մասին։
Ժողովի 2-րդ հատվածում տնօրենի տեղակալ Մ․ Ապրեսյանը մանրամասնեց հետեւյալ հարցերը և անելիքները
1․Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները նշված ժամանակահատվածում
2․ Նախընտրական ծրագրի կազմում և ներկայացում
3․ Աշակերտական խորհրդի ներգրավվածությունը դպրոցական առօրյայում
4․ ներդպրոցական միջոցառումներին մասնակցությունն ըստ տարեկան պլանի
5․ Էքսկուրսիաների կազմակերպում /հատկապես ճանաչողական բնույթի/, այցելություններ կինոթատրոններ, թատրոննր, թանգարաններ
Ծանոթացրեց Աշակերտական խորհրդի նախագահի ընտրության ընթացակարգին, խոսեց նախընտրական ծրագրի կազմելու, պլանավորելու մասին, որն իրապես հնարավոր կլինի իրագործել։
Նախընտրական ծրագրերը նույնպես կտեղադրվեն դպրոցի կայքում և ֆեյսբուքյան հարթակում։
Comments
Post a Comment