Գիտելիքի օր

Արդեն երեսունհինգ երկարուձիգ տարիներ, յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ին դպրոցն իր դռներն է բացում աշակերտների առջև։ Այն նոր ընկերների, նորանոր գիտելիքների, կրթության, ձեռքբերումների խոստում է։
Ողջույնի և հյուրընկալության խոսք ասեց դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը․ այն ուղղված էր աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին։
-  Կրթված սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման հիմնաքարը։  Մաղթում եմ  արգասաբեր և բովանդակալից տարի,- ասաց նա։
 Միջոցառնան երկրորդ հատվածում տնօրենը գովասանագրեր հանձնեց նախորդ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին, որին հաջորդեցին երաժշտական և պարային կատարումները

Ինչպես յուրաքանչուր Գիտելիքի օր, այսօր նույնպես ներկա էր դպրոցի նախկին տնօրեն, այժմ 
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Ա․ Թորոսյանը։ Շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերին հաջորդեցին զրույցներ աշակերտների հետ դասասենյակներում, իսկ նրա յուրաքանչյոր զրույց դաս է, որը չի մոռացվում։

Բարի երթ, սիրելի աշակերտներ․․․




















 

Comments