Այցելություն Շիրակացու ճեմարան /նախագծային աշխատանքների պաշտպանություն/
Նյութը տրմադրել է 198 ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ Լ․ Բալայանը
<<Ապրիլի 23-ին թիվ 198 ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների կենսաքիմիա հոսքի աշակերտները, կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Լ. Բալայանի ուղեկցությամբ, այցելեցին Շիրակացու ճեմարան։ Այդ օրը տեղի էր ունենում միջազգային բակալավրիատի միջին դպրոցի ծրագրի ավարտական փուլը՝ 10-րդ դասարանի աշակերտների անհատական նախագծերի ստուգատեսը։
Մեր աշակերտներին ուղեկցում էր նաև Շիրակացու ճեմարանի կենսաբանության ուսուցչուհի Նարինե Քսաջիկյանը։ Ներկայացված նախագծային աշխատանքները առանձնանում էին իրենց ինքնատիպությամբ և հետաքրքիր լուծումներով։ Շնորհակալություն ենք հայտնում միջին դպրոցի տնօրեն Տաթև Արզումանյանին՝ ջերմ հրավերի համար։ Այցը դարձավ հիանալի հնարավորություն նոր գիտելիքներ ձեռք բերելու և փորձի փոխանակման համար>>։
Комментарии
Отправить комментарий