Եվրոպայի օրը Հայաստանում,

 10.05.2026 թ. նշվեց Եվրոպայի օրը Հայաստանում, որը խորհրդանշում է եվրոպական երկրների միասնությունը, խաղաղությունն ու համագործակցությունը։ Այդ առիթով Երևանի օպերայի բակում կազմակերպվել էր մեծ միջոցառում, որտեղ եվրոպական տարբեր երկրներ փոքրիկ տաղավարներով ներկայացնում էին իրենց մշակույթը, կրթական ծրագրերը, ավանդույթներն ու հնարավորությունները։ Միջոցառումն ավելի հետաքրքիր էին դարձնում երաժշտությունը, ազգային պարերը և մարդկանց աշխույժ տրամադրությունը։

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի «ԱԲ սերունդ» ծրագրի սաները ևս մասնակցեցին միջոցառմանը։ 12-րդ դասարանցիներ Էլենը, Էրիկը, Մարիամն ու Հայկը անցորդներին ներկայացնում էին իրենց նախագծերը, պատմում գաղափարների և կատարած աշխատանքի մասին։ «Շատ հաճելի էր տեսնել մարդկանց հետաքրքրված հայացքներն ու լսել նրանց հարցերը։ Այդ օրը մեզ համար ոչ միայն հետաքրքիր փորձառություն էր, այլև հնարավորություն՝ ներկայացնելու մեզ և մեր գիտելիքները մեծ լսարանի առաջ», - ասում է Էլեն






Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը