Քաղաքացու օրվան նվիրված հանդիպում ՀՊՏՀ-ի ռեկտոր Ա․ Գրիգորյանի հետ
Քաղաքացու օրվան նվիրված հանդիպումն ավագ դպրոցների աշակերտների հետ էր, որը տեղի ունեցավ Նոր Նորքի Ս․ Ասլամազյանի անվան Երաժշտական դպրոցում։ Բանախոսը ՀՊՏՀ-ի ռեկտոր Ա․ Գրիգորյանն էր․ նա խոսեց քաղաքացու իրավունքների և պարտականությունների մասին, ինչպիսին պետք է լինի քաղաքացին։ Սովորողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին, ով էլ պատրաստակամությամբ պատասխանեց։ Միջոցառումն ավարտվեց երաժշտական դպրոցի սաների ելույթներով։
Հանդիպման երկրորդ հատվածում հանդիպմանը ներկա բոլոր աշակերտները դպրոցի բակում տնկեցին ծառեր․ հանդիպումը հետաքրքիր էր և ուսանելի։
Комментарии
Отправить комментарий