Էքսկուրսիաներ


                                                  Այցելություն  Մատենադարան 

Նոյեմբերի վեցին և նոյեմբերի յոթին 10-3 և 10-4 դասարանների աշակերտները այցելեցին Մատենադարան: Մինչ այցը   երեխաները դասղեկի ժամին տեղեկացվել  էին Մատենադարանի ստեղծման պատմությանը, ծանոթացել էին  այնտեղ պահվող մշակութային արժեքավոր ժառանգությանը և վերջում ստացել էին հանձնարարություններ.  յուրաքանչյուր երեխայի տրվել էր ուսումնասիրել Մատենադարանում գտնվող  որևէ գիրք, ձեռագիր կամ մշակութային  մի  պատառիկ:  Էքսկուրսիայի ժամանակ ամեն մի երեխա պետք է  ուշադիր լսեր    գիդ-էքսկուրսավարի բացատրությունները,   իսկ աշխատանքի ավարտից հետո  պետք է ներկայացներ իրեն հանձնարարված գրքի  ստեղծման ամբողջական, ավելի մանրամասն պատմությունը, դրա վերաբերյալ տար  ուշագրավ և հետաքրքիր դիտարկումներ, եզրահանգումներ, որոնց կհանգեր  իր հետազոտական- վերլուծական  աշխատանքի վերջում:  Մատենադարանում   երեխաները հետաքրքրասիրությամբ էին լսում էքսկուրսավարի պատմածը. ավելի ուշադիր էին, տալիս էին խելացի հարցեր, փորձում ստանալ  հնարավորինս  շատ ինֆորմացիա, պարզել այն բոլոր մանրամասները, որոնք իրենք պիտի օգտագործեին վերջնական արդյունք ստանալու համար:  Մատենադարան այցելությունից հետո երեխաները ի մի կբերեն իրենց աշխատանքները,  կներկայացնեն հերթական դասղեկի ժամին: 

Comments