Նոյեմբերի 10-ը գիտության
համաշխարհային օրն է: Երևանի 198 ավագ դպրոցում
կազմակերպվեց EXPO ցուցահանդես,
որին ներկա էին ԾԽ անդամներ, ուսուցիչներ, դասղեկներ, Նոր
Նորք վարչական շրջանի կրթության բաժնի աշխատակից
Մ. Խուրշուդյանը: Տնօրեն Ա. Թորոսյանը ողջունեց
ներկաներին, ներկայացրեց կազմակերպիչներին, խրախուսեց մասնակից երեխաներին: Երեխաները
UNESCO տոնացույցով նշվող գիտւթյան
համաշխարհային օրվա առթիվ պոստեռներ
և բուկլետներ էին պատրաստել. պատրաստած պոստեռներով
ցույց տալու գիտության նշված բնագավառի ( քիմիա, ֆիզիկա, հասարակագիտություն, գենետիկա, մանրէաբանություն, ռոբոտաշինություն) նվաճումները
վերջին տարիներին, իսկ բուկլետներով իրենց թեման
հասանելի դարձնելով մասնակիցներին և հետաքրքրվող այլ անձանց: Հյուրերը շրջեցին և ստացան իրենց հուզող
հարցերի պատասխանները և իրենց գոհունակությունը հայտնեցին երեխաներին իրենց պատրաստվածության համար:
Նոյեմբերի 14-ին նույն ցուցահանդեսը կազմակերպվեց Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքում: Մասնակցում էին վարչական շրջանի պատասխանատուները:
Նոյեմբերի 14-ին նույն ցուցահանդեսը կազմակերպվեց Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքում: Մասնակցում էին վարչական շրջանի պատասխանատուները:
Comments
Post a Comment