ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ_ՎԻԿՏՈՐԻՆԱ
26.02.2016 Փետրվարի 26-ին կայացավ նախատեսված միջոցառում-վիկտորինան, որին մասնակցում էին 9-11-րդ դասարանների աշակերտները: Առաջադրված հարցերին պատասխանում էին ընտրված վեց խմբերը: Յուրաքանչյուր խմբի կազմում տարբեր դասարաններից ութական աշակերտներ էին ընդգրկված: Հարցերը ինտելեկտուալ բնույթի էին` նկարչություն, երաժշտություն, կինո, գրականություն, ռուսերեն, պատմություն, կենդանաբանություն: Աշակերտները ոգևորվեցին մրցակցությունից: Հավասար միավորներ վաստակած խմբերին տրվեցին լրացուցիչ հարցեր, որով էլ որոշվեց հաղթող խումբը: Հաղթող խմբի անդամներին հանձնվեցին պատվոգրեր: Նման միջոցառումները կունենան շարունակություն: Այստեղ մրցում են գիտելիքները, կրթվածությունը: Հարցերը ներկայացված էին Power point mix ծրագրով, որն իրականացրել էր Լ.Գրիգորյանը: Համակարգչային խնդիրները համակարգեց Ս. Ղազարյանը: Միջոցառումը կազմակերպել էր Լ. Բունիաթյանը: ...