Դասի թեման`<<Ալկեններ: Էթիլենի ստացումը և հատկությունների
ուսումնասիրությունը>>:
Դասի նպատակը` օգտվելով էլեկտրոնալին լաբորատորիայից ստանալ էթիլեն և ուսումնասիրել նրա հատկությունները՝ զարգացնելով աշակերտների տրամաբանական մտածողությունը, հիշողությունը, համեմատելու և անալիզի ենթարկելու կարողությունը:
Դասի խնդիրները՝
- ստացած տեսական գիտելիքների հիման վրա աշակերտներին հանձնարարել կատարել ինքնուրույն աշխատանք էլեկտրոնալին լաբորատորիայից Ալկեններ (ինտերակտիվ մաս) թեմայով:
- էկրանի վրա դիտած փորձը հանձնարարել աշակերտներին կատարել ինքնուրույն, և արդյունքները գրանցել գործնական աշխատանքների տետրերում:
Սարքավորումներ`
- անհատական համակարգիչներ,
- վիրտուալ լաբորատորիա,
- էլեկտրոնային գրատախտակ:
Դասի ընթացքը`
I-փուլ: Նախապատրաստական փուլ: Դասի նպատակի ներկայացում:
II-փուլ Տեսական մաս: Էկրանի վրա դիտել չհագեցած ածխաջրածինների հոմոլոգիական
շարքը, իզոմերիան, անվանակարգը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, էթիլենի մոլեկուլի
կառուցվածքը (տեսական մաս):
III-փուլ Ինտերակտիվ մաս: Աշակերտները կատարում են ինքնուրույն
աշխատանք տեսականի հիման վրա:
IV-փուլ Տեսական մաս: Փորձի դիտում էկրանի վրա:
V-փուլ Գործնական մաս: Աշակերտները
զույգերով նույն փորձը կատարում են ինքնուրույն՝ օգտվելով վիրտուալ լաբորատորիայից:
VI-փուլ Գործնական մաս: Եզրահանգումների գրանցում գործնական աշխատանքների
տետրերում:
Երևանի N198 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի` Լուսինե Բալայան:
Երևանի N198 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի` Լուսինե Բալայան:
Comments
Post a Comment