198 ավագ դպրոցի հյուրերն էին ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության պետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ԵՊՄՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը և 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը: - Լրագրությունը մի աշխարհ է, երբ մի անգամ մտար այնտեղ, այլևս երբեք դուրս չես գա,- այսպես սկսեց իր խոսքը Ս. Երիցյանը: Նա խոսեց մասնագիտության հմայքի, կարևորության, նշանակության մասին:
Լևոն Գալստյանը կարևոր համարեց ժուռնալիստիկայի ամբիոնում բանիմաց մասնագետների ներկայությունը և հագեցած տեխնիկան:
,,Լավ դպրոցը լավ դասախոսն է,, . այսպես շարունակեց իր խոսքը հմուտ ռեժիսոր, սիրելի դասախոս, նոր գաղափարների ջատագով Լ. Գալստյանը: Նա խոսեց ,, Մի վախեցիր,, ,,Սպանված աղավնի,, ֆիլմերի մասին, որոնց ռեժիսորը ինքն է:
Ուսանել այսպիսի դասախոսների մոտ, նշանակում է տիրապետել ընտրած մասնագիտությանը:
Այցի նպատակը աշակերտներին ներկայացնել ԵՊՄՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը` դասախոսական կազմը, տեխնիկական հագեցվածությունը: Աշակերտներին տրվեց իրավունք մասնակցելու դասընթացներին, շփվելու դասախոսների և ուսանողների հետ անկախ նրանց ընտրած մասնագիտությունից:
Հանդիպումը սպասված էր, ցանկալի: Աշակերտները տպավորված էին և հետաքրքրված: Նրանք իրենց հարցերն ուղղեցին հյուրերի. միգուցե ինչ-որ բան այսուհետ փոխվի:
Comments
Post a Comment