Տնօրենի հանդիպումը ծնողների հետ: 18.02.16

Ամենշաբաթյա հանդիպումները ծնողների հետ ունեն իրենց նպատակը: Իսկ նպատակը մեկն է. ամեն ինչ կազմակերպել այնպես, որ աշակերտը սովորի: Դրա համար դպրոցն ունեցել է մեծ նվաճումներ, որի  մասին պրն. Ա. Թորոսյանը ցանկացավ խոսել:
- Մեր դպրոցը Microsoft ընկերության կողմից  ընտրվել է որպես փորձարարական  դպրոց: Այն այդ ցանցի 400 դպրոցներից մեկն է:
Տնօրենը ներկայացրեց առաջին օնլայն լաբորատորիան ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և երկրաչափություն առարկաներից, որ արդեն օգտագործվում է դպրոցում: Նա նշեց լաբորատորիաների կարևորության մասին և ընդգծեց, որ օնլայն լաբորատորիաները մեծ հնարավորություն են տալիս աշակերտներին բնությունը ուսումնասիրելու և դպրոցում իրենց սովորածը փորձնական եղանակով ստուգելու համար:
Տնօրենը ներկայացրեց դպրոցում աշակերտների գիտելիքների և կարողությունների զարգացման և դրանց գնահատման սկզբունքները: նշեց, որ զարգացող աշխարհում պետք է աշակերտներին ապահովել ժամանակակից գիտելիքներով և տեղեկատվությունից օգտվելու հմտություններով: Նշեց, որ այդ հարցում դպրոցի հետ միասին մեծ դեր ունեն ծնողները, ովքեր պետք է տանը ապահովեն համապատասխան հնարավորություններ իրենց երեխաների սովորելու համար և պահանջեն իրենց երեխաներից մշտապես կատարել ուսուցիչների հանձնարարությունները: Ընդգծեց, որ բոլոր հանձնարարությունները նրանք կարող են գտնել էլեկտրոնային մատյանում:
Տնօրենը ծնողներին բացատրեց թեմատիկ գրավոր աշխատանքների կազմակերպման սկզբունքները և դրանց միջոցով չափորոշիչների պահանջի գնահատման սկզբունքները: Նշեց, որ դպրոցը աշակերտներին ապահովում է դրական գնահատական ստանալու գիտելիքներով և կարողություններով և այսօր դպրոցի խնդիրն է պայքարել ավելի բարձր գնահատականների համար: Նշեց, որ թե գրավորների ժամանակ և թե փոխադրական քննությունների ժամանակ աշակերտները անհանգստանալու խնդիր չունեն, եթե գիտեն, կրկնել են իրենց ուսուցանված նյութը: Բացառեց վախի մտնոլորտում քննությունների ընթացքը և նշեց, որ այդ բարդույթը արդեն հաղթահարվել է և աշակերտները վստահությամբ են մտնում դասարան կամ քննասենյակ:
Տնօրենը նշեց, որ այս տարի էլ մայիսի վերջին կկազմակերպվեն վերջին դասեր 12-րդ դասարաններում:
Տնօրենը պատասխանեց նաև ծնողների հարցերին:
     

Comments