25.02.2016 թ. N198
ավագ դպրոցում տեղի ունեցավ ինտեգրված բաց դաս նվիրված Մագնա Կարտայի 800 ամյակին:
Դասին ներկա եին Բրիտանական Խորհրդի ներկայացուցիչ՝ Հովասափյան Ադդեհը և Բրիտանական
դեսպանատան ներկայացուցիչ՝ Նաիռա Սուլթանյանը:
Դասը վարեցին 198 դպրոցի ուսուցիչներ ՝ Մ. Ստեփանյանը/անգլերեն/,
Ա. Ասլիբեկյանը/պատմություն/ և Լ.Փափազյանը/հասարակագիտություն/: Դասի առաջին փուլում
Մ. Ստեփանյանը ներկայացրեց աշակերտներին Մագնա Կարտա փաստաթուղթը, նրա պատմական
և ժամանակակից կարևորությունը: Պատմության ուսուցչի օգնությամբ նրանք տեղեկացվեցին դրան համարժեք փաստաթղթերի այլ ժողոորդների մոտ,
համեմատեցին դրանք, գտան 2 ական նմանություն և տարբերություն:
Այնուհետ հասարակագիտության ուսուցչի
օգնությամբ ուսումնասիրեցին և տեղեկացան ժամանակակից կառույցների ու կազմակերպությունների
մասին , որոնք պատասխանատու են մարդկանց իրավունքների պաշտպանության համար:
Դասարանում ընդգրկված էին տարբեր դասարանների աշակերտներ, որպեսզի
նրանք հետագայում վերադառնալով իրենց դասարաններ,կիսեն իրենց ընկերների հետ սովորած
նյութը: Դասն անցավ անկաշկանդ և բարենպաստ
մթնոլորտում, ուսուցիչները և աշակերտներն արժանացան հյուրփրի կողմից բարձր գնահատականների և գովեստի խոսքերի ինչպես
նաև փոքրիկ հուշանվերների:
Comments
Post a Comment