2016թ-ի մարտի 3-ին Երևանի N 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան «Ինքնուրույն աշխատանքների կազմակերպումը դասերի ընթացքում» թեմայով, որին մասնակցում էին դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը, տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները և պատմության ուսուցիչները, ում մոտ կատարվել էին երկշաբաթյա դասլսումներ՝ «Ինքնուրույն աշխատանքների կազմակերպումը դասերի ընթացքում» թեմայով և մաթեմատիկա դասավանդող բոլոր ուսուցիչները: Կլոր սեղանին մասնակցում էին նաև Երևանի N 186 և N 150 հիմնական դպրոցի պատմության և մաթեմատիկայի ուսուցիչները:
Տնօրենի տեղակալ Ն. Հովսեփյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, վերլուծությունները, ձեռքբերումները և բացթողումները, ինչպես նաև այն արդյունքները, որոնք արձանագրվել են աշակերտների մոտ:
Քննարկմանը դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ներկայացրեց նաև իր կարծիքը և մոտեցումները այս աշախատանքների մասին, կարևորելով նմանատիպ աշխատանքները դպրոցում, որոնք էապես փոխում են ուսման որակը:
Ա.Թորոսյանը ներակայացրեց դասախոսություն «21-րդ դարի կարողությունները» թեմայով:
Comments
Post a Comment