Ահա
և եկավ այդքան սպասված մարտի 14-ը: Մեր դպրոցում արդեն ավանդույթ է դարձել մարտի 14-ին նշվել Պի թվի ծննդյան օրը: Աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել միջոցառմանը: Նախապես հանձնարարվել էր նյութեր հավաքել Պի թվի մասին: Թեմաները շատ տարբեր էին՝
Պի
թվի պատմությունը
Պի թվի առեղծվածը
,
Պի
թվի կիրառումը
,
Պի
թվի ծննդյան օրը
,
Ինչպես են նշում Պի թվի ծննդյան օրը աշխարհի տարբեր երկրներում
և շատ ուրիշ այլ թեմաներ,պատրաստել էին ձեռքի աշխատանքներ՝լուսամփոփ Պի տառով,ձեռագործ թաշկինակ: Երեխաները մեծ աշխատանք էին կատարել՝նրանք բավականին հետաքրքիր տեղեկություններ էին հավաքել,պատրաստել էին սլայդներ,սովորել էին ոտանավորներ Պի թվի մասին,ինչը մեծ ոգևորությամբ ներկայացրեցին: Երեխաներին նաև նախապես հանձնարարվել էր սովորել անգիր Պի թվի թվանշանները: Անցկացվեց մրցույթ, որի արդյունքում մեկ աշակերտ առանց սխալվելու գրեց 150 թվանշան,իսկ մյուս երկուսը՝71և 65: Մրցույթը ցույց տվեց,որ երեխաներից շատերը կարողացել էին սովորել բավականին մեծ թվով թվանշաներ: Վերջում ծննդյան կարկանդակի մոմերը վառելուց հետո,այն բաժանվեց երեխաներին: Բոլորը միասին նկարվեցին դպրոցի բակում Պի թվի պատկերի մոտ:
Comments
Post a Comment