02.03.16
Տնօրեն Ա. Թորոսյանն իր շնորհակալությունն ու երախքի խոսքն է հայտնում կազմակերպիչներին և մասնակիցներին:
միջոցառման հյուրերը
Միջոցառումը նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան:
,,Առատորեն կվարձատրվի նա, ով կսովորի հայոց լեզուն : Այսպես սկսեց իր խոսքը Հայոց լիզվի և գրականության մեթոդմիավորման նախագահ Ն. Գալստյանը:
Զեկույցներով հանդես եկան հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ
Վ. Հարությունյանը <<Գրաբարը աստծո լեզուն է>>, Է. Շահնազարյանը <<Հայերը մեծերի գնահատմամբ>> թեմաներով:
Ներկայացվեց նաև Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման 2015-16 ուստարվա միջոցառումների ամփոփումը: Տարին հագեցած է եղել միջոցառումներով.
- <<Մեղու>>հայերենի մրցույթ
- <<Տխուրաչյա աշուն>> խորագիրը կրող ասմունքի մրցույթ
- <<Սասնա ծռեր>> էպոսի բարձրաձայն ընթերցանություն
- Հայոց լեզվի առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլի ամփոփումը
- Դպրոցի լավագույն աշակերտի մասնակցությունը Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթին
- 9-րդ դասարանցիների առարկայական <<Առակների ներկայացում>> միջոցառում
Ոչ մի շնորհալի աշակերտ չանտեսվեց. բոլորին տրվեցին պատվոգրեր, շնորհակալագրեր, մասնակցության վկայականներ:
պրն. Ա. Թորոսյանը աշակերտներին է հանձնում պատվոգրերը
Տնօրենը աշակերտներին մաղթեց հաջողություններ կյանքի այս կարևոր և պատասխանատու հատվածում:
Comments
Post a Comment