Այսօր տեղի ունեցավ վերջին դասը: ԵՎս մի սերունդ դպրոցը ճանապարհեց ձեռքբերերումներով և կորուստներով, հիասթափություններով և ոգևորություններով, անորոշությամբ, բայց միևնույն ժամանակ կայուն գիտելիքներով, դեպի կյանք, այն կյանքը, որի շարունակությունը իրենց իսկ ձեռքերում է:
12-1 դասարան
Որքան շատ հարցեր պիտի լուծի շրջանավարտը կյանքի այս հատվածում, մինչդեռ պատանեկությունը թվում է անհոգ:
Վերջին դասը սկսվեց մեկ րոպե լռությաբ: Հարգանքի տուրք մատուցվեց
արցախյան վերջին պատերազմի զոհ դարձած, մեր դպրոցի շրջանավարտ ՄԱՆՎԵԼ ԱՐՄԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ և, իհարկե, բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր իրենց կարճ կյանքով կերտեցին մեր ազգի կենսագրությունը:
Ընթերցվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն ՈՒլիխանյանի ուղերձները 2015-2016 թթ. ուս. տաարվա շրջանավարտներին:

Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ողջունեց բոլոր ավարտական դասարաններին, մաղթեց կայուն գիտելիքներ և հաջողություններ:
Տնօրեն Ա. Թորոսյանը ողջունում է շրջանավարտներին
Շրջանավարտներին ողջունելու էին եկել ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ
գնդապետ Թեմուր Շահնազարյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌԻ դասախոս փոխգնդապետ Ա. Թորոսյանը: Նրանք ոգեկոչեցին եիտասարդներին դառնալ ՀՀ արժանավոր քաղաքացիներ, արդարացնել ծնողների և ուսուցիչների սպասելիքները:
Գնդապետ Թեմուր Շահնազարյանի բարեմաղթանքը
շրջանավարտներին
Այս գարունը եկավ, երբ դուք 17 տարեկան եք և այն անմոռաց կլինի...
Երգը պատերազմի և սիրո մասին է
/12-2 դասարան/
/12-2 դասարան/
...Հուզառատ ծնողներ
...ԵՎ լուսանկարներ, որոնք դառնալու են հիշողություն և յուրաքանչյուրիս կենսագրության կարևոր դրվագը:
Comments
Post a Comment