Տարեվերջյան մանկավարժական խորհրդի նիստ 31.05.2016թ.

       Այս տարեվերջյան մանկավարժական խորհուրդը առանձնահատւկ էր. հրավիրված էին ծնողներ և աշակերտներ:
       Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ներկայացրեց օրակարգը, որը հաստատվեց ՄԽ կողմից: Ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում դպրոցի մանկավարժական, ծնողական և աշակերտական կոլեկտիվների մեծ աշխատանքը, դպրոցում իրականացված նորարարական և հետազոտական աշխատանքների արդյունքները և նոր ուսումնական տարվան միտված նախապատրաստական աշխատանքները:



                                             Մանկավարժական խորհրդի նիստ. վարում է
                                             տնօրեն Ա. Թորսյանը /2015-16 ուս. տարի/
                                             

         Տնօրենը ևս մեկ անգամ խոսեց դասաբացատրման նոր մոդելների մասին, որով աշակերտը ավելի հեշտ,  առանց ավելորդ սթրեսի կյուրացնի դասը, այն է՝ ուսուցիչն իր բացատրած դասը տեղադրում է օնլայն տարածքում: Այդպես օրվա ցանկացած ժամանակահատվածում երեխան կարող է ծանոթանալ իր նոր կամ անցած դասի նյութի հետ: Այդ փորձը կիրառվեց մեր դպրոցում, և այդ առումով մենք առաջինն էինք:
    Տարին հագեցած է եղել ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներով, որի ժամանակ մեր դպրոցը նույնպես տարբերվել է  իր առաջադեմ գաղափարներով:

                                       


                                            Տնօրենը շնորհակալագրեր է հանձնում
                                                              ծնողներին

 Անժելայի տատիկը հպարտ է թոռան համար



             Սա ամբողջ տարվա կատարած աշխատանքի արդյունքն է, որն այսօր այստեղ վայելեցինք մենք՝բոլորս:
 
           Մանկավարժական խորհրդի ընթացքում քննարկվող հարցերից մեկը տարվա ընթացքում իրենց աշխատանքում, հասարակական գործունեության և ուսման մեջ աչքի ընկած մանկավարժների, ծնողական խորհրդի անդամների և աշակերտների խրախուսումն էր:




Պարգևատրվում են աշակերտները


 

                                        Պատվոգրեր հանձնվեցին դպրոցի աշակերտական խորհդի
 աշխատանքներին, արտադպրոցական և ներդպրոցական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար.

                Սարգսյան Արամ
Բաղդասարյան Հերիքնազ
Հովհաննիսյան Լիդա
Գևորգյան Սոնա
Առաքելըան Գայանե
Զաքարյան Հելեն

                 
           <<Դպրոց-կենտրոնների միության>>   կազմակերպած  <<Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացում>> խորագրով ծրագրի շրջանակներում Երևանի N198 ավագ դպրոցում կազմակերպած պաստառի մրցույթում դպրոցում հաղթող ճանաչվելու և կենսաբանության խմբակի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար.

Զաքարյան Անի
Ջանիբեկյան Մարիա
Դարբինյան Գարիկ
Սերգոյան Վահագն
Երիցյան Տիգրան

      Պատվոգրեր հանձնվեցին առարկայական խմբակներում ակտիվ մասնակցություն ունենալու համար.

 Մկրտումյան Վիկտորիա
Դաշտոյան Անահիտ
Թաթոյան Անուշ
Դավթյան Լիլիթ
Արսենյան Երվանդ
Հարությունյան Արուս
Գոգորյան Սոնյա


Դասղեկը հպարտ է իր աշակերտներով
                                                      /9-1 դասարան/

                                                 












Comments