Сообщения

Сообщения за февраль, 2018

Էքսկուրսիա ուսուցիչների համար

Изображение
Ապրիլի 14-ին այցելելու ենք Խոր Վիրապ Նորավանք Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի Ցախաց քար   Շատիվանք Հերհերի վանք Գնդեվանք Գնդեվանք

23.02.2018թ. Սեմինար ուսուցիչների մասնակցությամբ Սեմինարը վարում են դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը, փոխտնօրեններ Ն. Հովսեփյանը և Ս. Խաչատրյանը

Изображение
Սեմինար ուսուցիչների մասնակցությամբ Սեմինարը վարում են դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը, փոխտնօրեններ Ն. Հովսեփյանը և Ս. Խաչատրյանը Թեման` Չափորոշիչներ գնահատման գործընթացի հիման վրա կատարված ուսումնասիրությունը, աշխատանքի կարևորությունը, արդյունավետությունը Չափորոշիչներ գնահատման գործընթացի զուգորդումը դասղեկների կողմից դասալսումներով Չափորոշիչներ հարցերի կրկնակի ստուգումը Այս գործառույթները պարբերաբար մշակվում, իրականացվում և ուսումնասիրվում են։ Սեմինարի ընթացքում` Ներկայացնում է տնօրեն Ա. Թորոսյանը 1. Չափորոշիչներ գնահատման գործընթացը 2. Նվազագույն, միջին եւ առավելագույն բարդության հարցերի կազմումը - Թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքները - Չափորոշիչներ գրավոր աշխատանքների արդյունքները - Թեմատիկ պլանի հարցերը եւ թեմաները - Աշակերտների ստացած գնահատականները եւ չափորոշիչային հարցաթերթիկների արդյունքները աղյուսակի միջոցով /Ներկայացրեցին փոխտնօրեններ Ս. Խաչատրյանը եւ Ն. Հովսեփյանը/ Թեմատիկ և չափորոշիչային գրավոր աշխատանքների արդյու...

23.02.2018թ. Մայրենիին նվիրված միջազգային շաբաթ Մեր կարգախոսն է. <Դու դու չես, եթե չես խոսում հայերեն>, Չափորոշիչային գրավոր աշխատանքները շարունակվում են, Թեմատիկ գրավոր աշխատանք երկրաչափությունից

Изображение
Մայրենիին նվիրված  միջազգային շաբաթ. մ եր կարգախոսն է. <Դու դու չես, եթե չես խոսում հայերեն>, Չափորոշիչային գրավոր աշխատանքները  շարունակվում են,  Թեմատիկ գրավոր աշխատանք երկրաչափությունից 1.Մայրենիին նվիրված  միջազգային շաբաթ Մեր կարգախոսն է. <Դու դու չես, եթե չես խոսում հայերեն> Մայրենիին նվիրված շաբաթը մեր դպրոցում ընթացավ 3 փուլով` 1-ին օր - Վայելչագրության մրցույթ 2-րդ օր - Ստեղծագործական շարադրության մրցույթ                Թեմաներ` <Մայրենի լեզու, մայրենի բարբառ>                                    <Ոսկեղենիկ մեր մայրենի> 3-րդ օր - Արտահայտիչ ընթերցանություն Շաբաթն ավարտվեց Արտահայտիչ ընթերցանության մրցույթով                                         Մայրենիին նվիրված միջոցառումները դպրոց...

22.02.2018թ. Cisco առցանց միջազգային համալսարանի դասընթացներին մասնակցում են դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները

Изображение
 Cisco առցանց միջազգային համալսարանի դասընթացներին մասնակցում են դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները Cisco-ն առցանց միջազգային համալսարան է, որն իրականացնում է առցանց դասընթացներ ՏՏ ոլորտում (համակարգչային գրագիտությունից մինչեւ ծրագրավորում)։ Այն online հարթակ է, որտեղ աշակերտները սովորում են տեխնիկական եւ ցանցային գիտելիքներ։ Ծրագրին աջակցում եւ համագործակցում է Unicomp կազմակերպությունը, որը մասնակից դպրոցներին է տրամադրել համակարգչային լաբորատորիա։ Դասաժամին _ Համակարգչի ապամոնտաժում _ Իրանի հավաքում _ Սնուցման բլոկի տեղադրում Աշակերտները աշխատեցին իրենց տրամադրված համակարգիչների վրա։ Նրանք բացեցին համակարգչի իրանը, սարքավորումները հանեցին տուփերից, նշեցին դրանց տվյալները, ապա տեղադրեցին իրենց տուփերի մեջ։ Cisco _ի առցանց դասընթացները դպրոցում իրականացնում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը

20.02.2018թ. Մայրենիին նվիրված միջազգային շաբաթ...

Изображение
Մայրենիին նվիրված  միջազգային շաբաթ. Մրցույթի կարգախոսն է. <Դու դու չես, եթե չես խոսում հայերեն>,   Թեմատիկ գրավոր աշխատանք Ռուսաց լեզվից,  Մասնագիտական կողմնորոշում /ԵՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետ/, Մասնագիտական կողմնորոշում /Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարության Տերնոպոլի ազգային պետական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ/ 1.Մայրենիին նվիրված  միջազգային շաբաթ Մեր կարգախոսն է. <Դու դու չես, եթե չես խոսում հայերեն>           Ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման, 2000 թվականից սկսած, Յունեսկոյի նախաձեռնությամբ,  փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Մայրենիին նվիրված շաբաթը մեր դպրոցում կընթանա 3 փուլով` 1-ին օր - Վայելչագրության մրցույթ 2-րդ օր - Ստեղծագործական շարադրության մրցույթ                Թեմաներ` <Մայրենի լեզու, մայրենի բարբառ>                 ...

13.02.2018թ.Միջազգային ծրագիր <Ապահով համացանց երեխաների համար>, որին մասնակցում են մեր դպրոցի ուսուցիչները

Изображение
Միջազգային ծրագիր <Ապահով համացանց երեխաների համար>, որին մասնակցում են մեր դպրոցի ուսուցիչները Միջազգային ծրագիր <Ապահով համացանց երեխաների համար> Հայաստանում ծրագիրն իրականացնում է Եվրոպական ակադեմիան. այն սկսվել է մարտի 6-ից և կշարունակվի մինչև մարտի 22-ը: Առցանց դասընթացները կտևեն 5 շաբաթ, շաբաթական 3 ժամ: Յուրաքանչյուր շաբաթվա վերջում ուսուցիչները կհանձնեն թեստ առցանց տարբերակով: Ուսումնասիրվող նյութը` 1-ին շաբաթ- Կիբեռհանցագործություն և դրա կանխումը /ciberbulling/ 2-րդ շաբաթ- Կեղծ նորություններ /fake news/ 3-րդ շաբաթ- Առցանց շփում /online relatioship/ 4-րդ- շաբաթ - Sexting 5-րդ- շաբաթ -Նյութի ամփոփում, թեստի հանձնում Ծրագրին մասնակցող ուսուցիչները` 1. Գևորգյան Ք. 2. Ասլիբեկյան Ա. 3. Ապրեսյան Մ. 4. Թորոսյան Լ. 5. Մելքումյան Ա. Ուսուցիչները գրանցվել են Եվրոպական ակադեմիայի կայքում, ունեն իրենց անձնական էջերը, որտեղ ծավալում են իրենց աշխատանքները: դասընթացների ընթացքում ուսուցիչները կմասնակցեն 3 վեբինարի:

16.02.2018թ. Չափորոշիչային հարցերի միջոցով ստուգումների ամփոփում Հայոց պատմություն, Հանրահաշիվ, Երկրաչափություն առարկաներից, Թեմատիկ գրավոր աշխատանքներ Հայոց պատմությունից, < Տեխնովացիա Հայաստան 2018> ծրագրին մասնակցում են մեր դպրոցի 10 և 11 -րդ դասարանների 10 աշակերտ

Изображение
Չափորոշիչային հարցերի միջոցով ստուգումների ամփոփում Հայոց պատմություն, Հանրահաշիվ, Երկրաչափություն, Համաշխարհային պատմություն առարկաներից,   Թեմատիկ գրավոր աշխատանքներ Հայոց պատմությունից,  < Տեխնովացիա Հայաստան 2018>  ծրագրին մասնակցում են մեր դպրոցի 10 և 11 -րդ դասարանների 10 աշակերտ 1. Չափորոշիչային հարցերի միջոցով ստուգումների ամփոփում Հայոց պատմություն, Հանրահաշիվ, Երկրաչափություն առարկաներից Այսօր ամփոփվեցին չափորոշիչային հարցերի ստուգումները 10- րդ դասարաններում Հայոց պատմություն, Հանրահաշիվ, Երկրաչափություն, Համաշխարհային պատմություն առարկաներից: Չափորոշիչային հարցերի միջոցով կատարվեց ուսումնասիրություն, որին մասնակցեցին նաև դասղեկները: Դասաժամի սկզբի և ավարտի 5-ական րոպեները տրամադրվում էին, ստուգելու համար հաղորդած նոր նյութի յուրացվածությունը նույն և հաջորդ օրը. աշակերտները պատասխանում էին չափորոշիչային հարցերին: Այսպիսով` պարզ է դառնում նոր դասի յուրացվածությունը աշակերտի կողմից: Գործընթացը կշարունակվի դասավանդող ...

07.02.2018թ. Խորհրդակցություն տնօրենի մոտ, Մեր դպրոցը մասնակցում է < Տեխնովացիա Հայաստան 2018> ծրագրին, Այսօր աշակերտները դիտեցին <Հայ մեծերը> ֆիլմաշարի Անդրանիկ Օզանյանի մասին ֆիլմը, Անգլերենի դասը պրեզենտացիայի միջոցով. պատրաստել և ներկայացնում են աշակերտները

Изображение
Խորհրդակցություն տնօրենի մոտ,  Մեր դպրոցը մասնակցում է < Տեխնովացիա Հայաստան 2018>  ծրագրին, Այսօր աշակերտները դիտեցին <Հայ մեծերը> ֆիլմաշարի Անդրանիկ Օզանյանի մասին ֆիլմը, Անգլերենի դասը պրեզենտացիայի միջոցով. պատրաստել և ներկայացնում են աշակերտները 1. Խորհրդակցություն տնօրենի մոտ Մասնակցում էին մեթոդմիավորման նախագահները, դասավանդող ոսուցիչները և դասղեկները: Օրակարգում` 1. Դասի սկիզբը տրամադրել նախորդ նյութի  ստուգմանը 2. Հաղորդված նոր նյութի յուրացվածության մակարդակը ստուգել դասաժամի վերջին 5 րոպեի ընթքացքում` չափորոշիչային հարցերի միջոցով 3. Դասավանդող ուսուցիչների կողմից չափորոշիչային հարցերի ճիշտ ընտրությունը 4. Դասալսումներ դասղեկների կողմից 5. Դասղեկների մասնակցությունը չափորոշիչային հարցերի ստուգման գործընթացին Քննարկվեց` 1.Ուսումնասիրություն անցկացրած դասարաններում չափորոշիչային հարցերի արդյունքները: 2. Նոր նյութի յուրացուման արդյունավետությանը նպաստող և խթանող գործոնները 2. Մեր դպրոցը մասնակցում է...