22.02.2018թ. Cisco առցանց միջազգային համալսարանի դասընթացներին մասնակցում են դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները

 Cisco առցանց միջազգային համալսարանի դասընթացներին մասնակցում են դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները

Cisco-ն առցանց միջազգային համալսարան է, որն իրականացնում է առցանց դասընթացներ ՏՏ ոլորտում (համակարգչային գրագիտությունից մինչեւ ծրագրավորում)։
Այն online հարթակ է, որտեղ աշակերտները սովորում են տեխնիկական եւ ցանցային գիտելիքներ։
Ծրագրին աջակցում եւ համագործակցում է Unicomp կազմակերպությունը, որը մասնակից դպրոցներին է տրամադրել համակարգչային լաբորատորիա։



Դասաժամին
_ Համակարգչի ապամոնտաժում
_ Իրանի հավաքում
_ Սնուցման բլոկի տեղադրում
Աշակերտները աշխատեցին իրենց տրամադրված համակարգիչների վրա։
Նրանք բացեցին համակարգչի իրանը, սարքավորումները հանեցին տուփերից, նշեցին դրանց տվյալները, ապա տեղադրեցին իրենց տուփերի մեջ։
Cisco _ի առցանց դասընթացները դպրոցում իրականացնում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը

Comments