02.02.2018թ. Ֆիզիկայի օլիմպիադա /ընթանում են դպրոցականների առցանց օլիմպիադաների տարածքային և դպրոցական փուլերը/, Արիության դաս` վարում է ՀՀ ԶՈՒ կապի վարչության նյութատեխնիկական բազայի պետ, փոխգնդապետ Հովակիմյանը, Մասնագիտական կողմնորոշում. ներկայանում է LLC միջազգային համալսարանը

Ֆիզիկայի օլիմպիադա /ընթանում են դպրոցականների առցանց օլիմպիադաների տարածքային և դպրոցական փուլերը/, Արիության դաս` վարում է ՀՀ ԶՈՒ կապի վարչության նյութատեխնիկական բազայի պետ, փոխգնդապետ Հովակիմյանը, Մասնագիտական կողմնորոշում. ներկայանում է LLC միջազգային համալսարանը

1. Ֆիզիկայի օլիմպիադա
Ընթանում են դպրոցականների առցանց օլիմպիադաների տարածքային և դպրոցական փուլերը:


Այսօր ֆիզիկայի օլիմպիադային օրն էր

2. Արիության դաս` վարում է ՀՀ ԶՈՒ կապի վարչության նյութատեխնիկական բազայի պետ, փոխգնդապետ Հովակիմյանը
Դպրոցը պարբերաբար հյուրընկալում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ներկայացնող զինվորականներին, ովքեր վարում են Արիության դասը:
Թեման նվիրված էր բոլոր ժամանակներում հայ ժողովրդի տարած փառահեղ հաղթանակներին, որն , ավաղ, առանց կորուստների չի լինում:
Փոխգնդապետը պատասխանեց նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին:


                   
                                      Արիության դաս` վարում է ՀՀ ԶՈՒ կապի վարչության 
նյութատեխնիկական բազայի պետ, փոխգնդապետ Հովակիմյանը


3.Մասնագիտական կողմնորոշում. ներկայանում է LLC միջազգային համալսարանը
Համալսարանի կենտրոնը գտնվում է Լիտվայում, ունի կրթության 2 աստիճան` բակալավրիատ և մագիստրատուրա:
Համալսարանի ֆակուլտետներն են`
1. Անգլերեն լեզու և գրականություն
2. Անգլերեն լեզու, հոգեբանություն
3. Միջազգային հարաբերություններ
4  Տնտեսագիտություն և այլն

Դիմել կարող են 10, 11, 12- րդ դասարանների աշակերտները, ովքեր ունեն գերազանց գնահատականներ. կհանձնեն TOEFL/ IBT քննությունները և կմասնակցեն առցանց հարցազրույցի:
   Կրթություն կարող են սատանալ նաև բարձրագույն կրթություն և մասնագիտություն ունեցող այն անձիք, ովքեր ցանկանում են սովորել  LLC միջազգային համալսարանում: 
   Համալսարանը հնարավորություն է տալիս,  Լիտվայում առաջին ուսումնական տարին ավարտելուց հետո, կրթությունը շարունակել Հարավային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի, Ինդոնեզիայի մասնաճյուղերում:
  Վճարային համակարգը ճկուն է գերազանց սովորողների և կարիքավոր ընտանիքների համար: Գործում են նաև կրթաթոշակներ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 15-ն է:

                                                          

                                     
Մասնագիտական կողմնորոշում. ներկայանում է LLC միջազգային համալսարանի ներկայացուցիչը, թարգմանում է դպրոցի անգլերենի ուսուցիչ` Ք. Գևորգյանը


Comments