26.09.2018թ. Փորձնական ավարտական քննություն Հայոց լեզվից, Դասի յուրացման արդյունավետությանը նպաստող աշխատանք, Մինի ֆուտբոլի ներդպրոցական առաջնություն
1. Փորձնական ավարտական քննություն Հայոց լեզվից Աշակերտները լրացրեցին Հայոց լեզվի թեստի միայն մի տարբերակ: Աշխատանքի արդյունքները կհստակեցնեն գիտելիքների թերի և բաց մնացած տեղերը, որ , անշուշտ, կլրացվի նախատեսված դասաժամերի ընթացքում: Թեստերը ստուգվեցին և քննարկվեցին տնօրենության մասնակցությամբ, իսկ արդյունքները կամփոփվեն աշակերտների ներկայությամբ: 2.Դասի յուրացման արդյունավետությանը նպաստող աշխատանք Դասի յուրացմանը նպաստելու համար դասաժամի ավարտի վերջին րոպեներին աշակերտներին հանձնարարվեց համառոտ գրել թե ինչ սովորեցին այս դասի ընթացքում: Այսպիսով, պարզ դարձավ այսօրվա յուրաքանչյուր առարկայից նրանց սովորածը, յուրացրածը, ընկալածը: Արդյունքները ստուգվեցին և քննարկվեցին տնօրենության մասնակցությամբ: 3. Մինի ֆուտբոլի ներդպրոցական առաջնություն Կայացավ Մինի ֆուտբոլի ներդպրոցական առաջնությունը 11-րդ դասարանների միջև Առաջնության սկիզբը 14:30 Առաջնության ավարտը 15:30 ...