01.09.2018թ. ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ

 ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ

  Այս տարի նույնպես դպրոցն իր դռները բացեց այն պատանիների և աղջիկներ առջև, ովքեր առաջին անգամ մտան ներս՝ որպես 198 ավագ դպրոցի աշակերտ:
Նրանցից շատերը գուցե ընտրել են իրենց մասնագիտությունը, մյուսները երևի տատանվում են, բայց նրանց համար սա ինքնուրույն մտածելու, գործելու, ընտրելու հնարավորություն է, երբ  ուսուցիչը կարող է միայն ուղղորդել՝ տալով նրանց իրական արժեք ունեցող գիտելիքներ:
 Կրթությունը  հիմք է անահատի և նրա սկզբունքների ձևավորման համար: Այն ապրելու արվեստի յուրացումն է, որը ոչինչ չի խոստանում, բայց տալիս է հնարավորություն: Ցանկանում ենք, որ այն դառնա ձեզ համար նպատակ, օգտվեք այդ հնարավորությունից, սիրելի աշակերտներ:
 Թող առաջին օրվա այս ոգևորությունը շարունակվի ձեր ուսումնառության ամբողջ ընթացքում:

ԲԱՐԻ ԵՐԹ: 

Գիտելիքի օրվա առիթով աշակերտներին ողջունեց դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը, մաղթելով նրանց ուսման մեջ նոր ձեռքբերումներ, աշխատասիրություն, դժվարությունների հաղթահարում:  



     Աշակերտներին շնորհավորելու էին եկել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի և արտաքին կապերի վարչության պետ Ա. Պապոյանը,  ՀՀ ԶՈՒ  Կապի զորքերի վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության 5-րդ բաժնի պետ, գնդապետ Վ. Սարգսյանը,  Վ. Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի դասախոսներ, գնդապետ Ա. Ավետիսյանը և փոխգնդապետ Տ. Ղազարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Ն. Պետրոսյանը:
Հնչեցին ՀՀ ԿԳ Նախարար Ա. Հարությունյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ,  Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կ. Արեյանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Ուլիխանյանի ուղերձները:
 Հրավիրվածներից յուրաքանչյուրն իր  դասը վարեց 10-րդ դասարանում. նրանց առաջին դասը ավագ դպրոցում, որը նվիրված էր կրթվելու և գիտելիքներ ձեռք բերելու կարողություններին, ինչը  կտա նրանց դպրոցը: Մնում է սովորել...


















Comments