Այս տարի Հայաստանի անկախության հռչակման 27-րդ տարեդարձն է
Արդեն 27 տարի է, ինչ հայ հասարակությունը իր վճռական ,,Այո,, -ն ասելով, բռնել է անկախության ճանապարհը...
«Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ, որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրա է արել, և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ, որ փեշերից կախվելով՝ խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա, համարի՛ր, ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»:
Հրանտ Մաթևոսյան
Այսօր կայացավ համադպրոցական միջոցառում՝ նվիրված Հայաստանի անկախության տոնին: Մասնակցում էին բոլոր դասարանները. նրանք հանդիսատեսի դատին ներկայացրեցին Հայոց 12 մայրաքաղաքնեի պաստառները, ներկայացան երգերով, պարերով, ասմունքով: Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից նրանք պատրաստվում են այս ցերեկույթին. նրանց ուղղորդել և աջակցել են դասղեկները:
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ողջունեց աշակերտներին տոնի առիթով՝ ցանկանալով անսահման գիտելիքներ, քանզի գիտելիքն է անպարտելի.
ապա հյուրերի հետ շրջեց և լսեց աշակերտներին, ովքեր պատմում էին իրենց պաստառների և խորհրդանշական այն դետալների մասին, որ ստեղծագործական աշխատանքներում միշտ պատահում է:

Comments
Post a Comment