17.09.2018թ. Միջոցառման փորձ

Այս օրերին դպրոցում ընթանում են միջոցառման փորձեր՝ նվիրված Հայաստանի անկախության 27 -րդ տարելիցին

Նախապատրաստական աշխատանքները սկսվել են նոր ուսումնական տարվա սկզբից և կշարունակվի մինչ սեպտեմբերի 20-ը: 
Այդ օրը դպրոցը կներկայանա համադպրոցական միջոցառմամբ, որին ներգրավված կլինեն բոլոր դասարանները՝ Հայոց մայրաքաղաքներին նվիրված պաստառներով, երգով, պարով, ասմունքով:


Դասարան՝ 11-րդ
Թեման՝ ,,Արմավիր, Արտաշատ,,
Դասղեկ՝ Ն. Գալստյան

Ըստ ավանդության ,,Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում Արմավիր:
Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել և մ.թ.ա. 331թ.-ին դարձել է Արարատյան նոր Հայկական թագավորության մայրաքաղաքը:
Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության օրօք : Կարթագենացի Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում:
Նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի կառուցման աշխատանքները. շինարարությունը սկսվում է մ.թ.ա. 197թ.-ին:

Աշակերտները ողջ պատմությունը փորձում են արտացոլել այս պաստառում... 









11-րդ դաս., դասղեկ՝ Ն. Գալստյան

Դասարան՝ 12-րդ
Թեման՝ ,,Կարս,,
Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, որը հայ պատմիչները այդպես էլ ներկայացնում են՝ ,,Բերդ Կարուց: 9-13-րդ դարերում բերդի շուրջը ծավալվել է քաղաքը: Կարսը, որպես ամրություն , 19-րդ դարի կեսերին, աշխարհում մեծ հռչակ ուներ:

Բերդաքաղաքի պաստառի վրա...






Դասարան՝10-րդ 
Թեման՝ ,,Երևան,,


Երգի փորձ
Դասարան՝ 11-րդ
Թեման՝


Երգի փորձ

Comments