10.09.2018թ. Խորհրդակցություն դասղեկների մասնակցությամբ /վարում է դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը/, Սեմինար՝ ,,Թեստային առաջադրանքների պատրաստումը Պաշարների շտեմարանում /վարում է փոխտնօրեն Ս. Խաչատրյանը/


Խորհրդակցություն դասղեկների մասնակցությամբ
Վարում է դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը

Օրակարգում՝


  • Դասղեկների կողմից դասալսումների գործընթացը
  • Դասղեկի ժամին կազմակերպված հարցումների ամփոփում

Դասղեկները ներկայացրեցին աշակերտների կարծիքը դպրոցի, ուսուցիչների, ուսումնական գործընթացի, ուսումնական միջավայրի, իրենց ազատությունների և իրավունքների մասին։ Նրանք օրինակներ էին բերում հարցաթերթիկներից, որտեղ 10-րդ դասարն ընդունված աշակերտները ուրախ են, որ իրենց ընդունել են ուրախությամբ՝ մաքուր և լուսավոր դպրոցում, որ ուսուցումը իրականացվում է մատչելի, հետաքրքիր, հաշվի առնելով սովորողների կարիքները, կարողությունները և ընդունակությունները։ Բացի դրանից աշակերտները ներկայացրել են իրենց կարողությունները, իրենց ուժեղ կողմերը, որով կարող են աջակցել դասարանին՝ սովորելիս և միջոցառումների ժամանակ։









2. Սեմինար՝ Թեստային առաջադրանքների պատրաստումը պաշարների շտեմարանում
Վարում է փոխտնօրեն Ս. Խաչատրյանը

Սեմինար՝ ,,Թեստային առաջադրանքների պատրաստումը Պաշարների շտեմարանում
/Google drive/ Հայոց լեզվի, Հայոց պատմության, Մաթեմատիկայի ուսուցիչների կողմից,,: Այն նպատակ ունի պատրաստել 12-րդ դասարանցիների ավարտական թեստային առաջադրանքները Ա մակարդակից, որով աշակերտները կնախապատրաստվեն գալիք ավարտական քննություններին: 

Հանձնարարված է մինչև սեպտեմբերի 20-ը  ներկայացնել Հայոց լեզու, Հայոց պատմություն, Մաթեմատիկա առարկաների հարցաշարերը բոլոր թեմաներից:










Comments