< Տեխնովացիա Հայաստան 2019> մրցանակաբաշխություն
Ծրագրի կազմակերիչ՝ «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ
Ծրագիրը հիմնադրել են երեք կանայք երեք տարի առաջ: Այն նպատակ ունի ստեղծել նոր գաղափարներ և ունենալ տեղեկատվական հասարակություն, կատարել նորարարություն և թիմային աշխատանք:
,,Կանայք ուժեղ են և կարող են լուծել խնդիրներ,, . այսպես են կարծում այս նախագծի հիմնադիրները:
< Տեխնովացիա Հայաստան 2019> ծրագիրը բջջային հավելվածների մրցույթ է, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներից աղջիկներ և ուսուցիչներ:
< Տեխնովացիա Հայաստան 2019> ծրագիրը բջջային հավելվածների մրցույթ է, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներից աղջիկներ և ուսուցիչներ:
Աշակերտներին հանձնարարված էր ստեղծել հեռախոսայհին ծրագիր, որը մարդկությանը կօգնի լուծելու բնապահպանության խնդիրներից մեկը՝ աղբի վերամշակումը: Գաղափարն ակնկալում է կապ մարդկանց և վերամշակող կազմակերպությունների միջև, սովորեցնում է պահպանել բնությունը և բնական ռեսուրսները, մաքուր պահել շրջապատը:
Միջազգային հաղթող թիմերը կհայտարարվեն հունիսի 24-ին
Համաշխարհային գագաթաժողովը՝ օգոստոսի 12-16 -ը Սան Ֆրանցիսկոյում
Մեր աղջիկները ստացան հավաստագրեր՝ նախագծին ակտիվ մասնակցելու համար:
Comments
Post a Comment