eTwinning ծրագրի շրջանակներում համագործակցություն գերմանացի գործընկերների հետ

eTwinning ծրագրի շրջանակներում համագործակցություն գերմանացի գործընկերների հետ

Այսօր դպրոցը հյուրընկալել էր Գերմանիայի կրթության ոլորտի իր գործընկերներին, իչպես նաև Հայաստանով հետաքրքրված գերմանացիներին:
Համագործակցությունը մեր դպրոցի հետ կայացրել էր գերմանական կողմը՝
նախապես ծանոթանալով դպրոցի կրթական, ուսումնական գործընթացներին և ձեռքբերումներին:
Նախագիծն  իրականացվում է eTwinning նախագծի շրջանակներում, որը կազմակերպել է Էրազմուս ծրագիրը. այն միավորում է ԵՄ- ի կրթության բոլոր սխեմաները:
Թեման՝ ,,Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ստեղծված դիկտատուրաները,, :
Ծանոթությունը կայացավ երգի, պարի միջոցով, աշակերտները պատրաստել էին նաև դպրոցի մասին պատմող սահիկաշար: Հյուրերը տպավորված էին աշակերտների ներկայացրած համերգայիրն ծրագրից, դպրոցի ընտրությունը նույնպես խոստումնալից էր:

Դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրեց իրակացված իթվինինգ նախագծերը: Նշեց կրթություն և գիտելիքներ ստանալու անհրաժեշտության մասին:
-Այսօր աշխարհը հիմնված է գիտելիքի և տեխնոլոգիաների վրա, իսկ տեխնոլոգիաները վերացնում են բոլոր սահմանները: Հետևաբար կարելի է ապրել և աշխատել աշխարհի ցանկացած ծայրում, բայց լինել Հայաստանում: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր աշակերտները շատ սովորեն և լավ սովորեն, որպեսզի կյանքում հեշտ ապրեն, ասաց պրն. Թորոսյանը:





-Կարծում եմ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ ընտրելով այս դպրոցը: Ձեր դպրոցը հիասքանչ է և այս ընդունելությունը, որ կազմակերպել էիք՝ տպավորիչ է, Իր խոսքում ասաց Գերմանիայի կրթության ոլորտը ներկայացնող Հարալդ Ռիգելը:
Հանդիպումն ավարտվեց երկուստեք հարց ու պատասխանի, նախագծի քննարկման արդյունքում:




















Comments