Մասնագիտական կողմնորոշում
Թեմա- ,,Հայրենասիրություն,,
Դասընթացը վարում է Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը
Մեր պատմությունը մեզ տվել է հայրենիքի համար մարտնչելու, հայրենիքը սիրելու, հայրենիքի համար կանգնելու անգնահատելի դասեր։
Դասխոսություը նվիրված էր հայրենասիրության այն օրինակներին, որոնցով կարողացել ենք հպարտանալ, ավաղ, ունեցել ենք նաև սայթաքումներ․ այս ամենը արձանագրել է հայոց պատմությունը, որից պետք է դասեր քաղենք։
Տիգրան Մեծ, Արտաշես, Վարդան սպարապետ․․․․պրն․ Մուրադյանը պատմական ակնարկով սկսեց դասախոսությունը և ավարտեց հայրենասիրական գրականությամբ, որի երախտավորներն են Պատկանյան, Պեշիկթաշլյան, Րաֆֆի, Թումանյան, Չարենց․․․
Նա հնչեցրեց նաև Չարենցի ,,Մահվան տեսիլը,, որտեղ բանաստեղծը արյան կանչով ձուլվել է իր ժողովրդի հետ, այդ ճգնաժամային պահի ոտքի է կանգնում, որպեսզի դառնա վերջին զոհը, կախաղանից կախված վերջին օրորվող մարմինը։ Նա հայրենիքի փրկոևթյան համար իրեն զոհ է առաջարկում։
Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, |
Պրոֆեսորը հնչեցրեց նաև Րաֆֆու, Տերյանի, Թումանյանի, Սիամանթոի և այլ մեծանուն գրողների ստեղծագործություններից հատվածներ։
Պրն,․ Մուրադյանը դպրոցին է նվիրում իր հեղինակած ,,Գրական հանգրվաններ,,
գիրքը
Comments
Post a Comment