Անմահության ճանապարհին
Անմահները հրամայում են
Հարդագողի ճամփորդը
Ներկայացնում ենք հատվածներ շարադրություններից
Ադոյան Արթուր /10-ա/
- Մենք իրավունք չունենք թուլանալու, հանձնվելու, որովհետև մենք ենք թիկունքը, իսկ եթե ուժեղ է թիկունքը, ուրեմն ամուր է նաև առաջնագիծը: Չպետք է թուլանանք, պիտի պայքարենք հանուն մեր հայրենիքի, հանուն այն տղերքի, ովքեր իրենց արյան գնով մեզ կյանք պարգևեցին, ովքեր հրաժարվեցին իրենց երազանքներից հանուն մեզ, հաննուն հայրենիքի...
Բալասանյան Սյուզաննա 10-րդ դաս
- Լույսի մեջ մնաք, տղերք...
Հարությունյան Անահիտ 10րդ դաս
- Խոստանում ենք, տղերք, ձեզ բացակա չենք դնի:
Յոլչյան Էմմի /10-րդ դաս./
- Ցանկանում եմ, որ ոչ մի ազգ չտեսնի, ինչ է պատերազմը, ոչ մի մայր թող չկորցնի զավակին, կինը՝ ամուսնում, քույրը՝ եղբորը: Թող միշտ խաղաղություն տիրի, որ չպակասեն մեր տղերքը
Գրիգորյան Ռիմա 10-գ
- Նրանք բոլորը գտնվում էին անմահության ճանապարհին, և նրանցից ոչ ոք չէր մտածում հետ դառնալու մասին:Նրանք գիտեին, որ մահը մոտ է, բայց միևնույն է, հպարտ էին, որ մահանալու են ինչպես հերոսներ:
Մարգարյան Տիգրան
-Թշնամին սպանեց մեզ մեր հայրենիքում, սակայն հայրենիքը մեր մեջ անմահ է: Տղաները չպարտվեցին... Հայրենիքս լաց է լինում: Արցունքները մենք կսրբենք մեր գործերով:
Comments
Post a Comment