Մանկավարժական խորհրդի նիստ:


Մանկավարժական խորհրդի նիստ N 4

2021 թ.  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  27-ին


ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝ 

1 ՈՒսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի հաստատում. անդրադարձ նախորդ նիստի կատարողականին։

2. 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում կատարված ուսումնադաստիարակչական աշխատանքների և սովորողների առաջադիմության արդյունքների ամփոփում։

3. Հայոց լեզվի և մաթեմատիկա առարկաների դրվածքի ուսումնասիրության արդյունքների ամփոփում։

4 ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների 1-ին կիսամյակի տարեկան պլանի կատարման  մասին։

5.  Տնօրենի տեղակալների, մեթոդական միավորումների, դասղեկների, հաշվետվությունների ներկայացում։

6.  Տարածքային առարկայական օլիմպիադաների արդյունքների ամփոփում ։ Քաղաքային փուլ անցած աշակերտների նախապատրաստում։

7. «Շրջված դասարան» մեթոդի կիրառման արդյունքներիքննարկում։

8.Ավագդպրոցումհոսքերիներսումևհոսքիցհոսքտեղաշարժերը:  


9.Ուսումնադաստիարակաչկան աշխատնքներում աչքի ընկած ուսուցիչներին շնորհակալագրերի հանձնում։



    Դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանը ներկայացրեց մանկավարժական նիստի օրկարգը, որը հաստատելուց հետո անդրադարձ կատարեց օրկարգային հարցերին։ 

Օրկարգի իններոդ կետի կապակցությամբ Ս.Խաչատրյանը բարձր գնահատեց ուսուցիչների աշխատանքը՝ կարևորելով նրանց ներդրումը ուսումնադաստիարակչական աշխատանքներում։ Նա հատկապես առանձնացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Նարինե Գալստյանի և Արմենուհի Մելիքյանի կազմակերպած միջոցառումների շարքը նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին՝ հանձնելով շնորհակալագրեր միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար։

 Շնորհակալագրեր հանձնվեցին նաև անգլերենի ուսուցիչներ Մարինա Ստեփանյանին, Նվարդ Մելիքյանին, Իրինա Կիրակոսյանին և Քրիստինե Գևորգյանին՝ ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։


















Comments