Երևանի թիվ 198 ավագ դպրոցում 19.01.2022թ-ին տեղի ոնեցավ սեմինար ՙՙԴասի պլանավորում և մեթոդներ՚՚ թեմայով, որին մասնակցում էին դպրոցի բոլոր մանկավարժները։
Սեմինարը վարում Էին տնօրենի տեղակալներ Ն. Հոփվսեփյանը և Կ. Դավթյանը։
Սեմինարի ընթացքում արծարծվեցին դասի պլանավորման բաղադրիչների կառուցվածքը, դասի վարման ընթացքը, վերջնարդյունքները և գնահատումը:
Ներայացվեց նաև դասի խնդիրների բաղադրիչները /կրթական, դաստիարակչական, զարգացնող/: Հնչեցին կարծիքներ դասի պլանավորման առաջնահերթությունների, կարևորը հաշվի առնելու և ընտրության հարցերում:
Ուսուցման մեթոդներ և հնարներ հատվածում սեմինարավարները ներկայացրեցին այն գործիքները, որի ընտրությունը կատարում է ուսուցիչը:
Հանդիպումն ավարտվեց սովորածը պարզելու հնարները ընտրելու առաջադրմամբ /Գիտելիքի դոմինո/:
Կիսատ նախադասություններ
Ես այսօր սովորեցի...
Ինձ զարմացրեց...
Այսօրվա դասի ամենաօգտակար բանը....
Ինձ հետաքրքրեց....
Մի բան, որ չհասկացա...
Այս դասից ավելին կսովորեի, եթե...
Comments
Post a Comment