Сообщения

Сообщения за март, 2023

Պատմաբանի օրվան նվիրված նախագծային աշխատանքների կազմակերպում

Изображение
Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ նախաձեռնությամբ, Պատմաբանի օրվան նվիրված՝ իրականացվեցին նախագծային աշխատանքներ։  Նախագծային   աշխատանքը  կատարվեց  Երևանի 198 ավագ դպրոցի  11-գ դասարանում։ Նախագծի  թեման ‹‹Պատերազմի  և խաղաղության  հիմնախնդիրը Առաջավոր Ասիայի երկրներում››։ Նախապես ձևավորված  4 խմբերին  հանձնարարված էր հետազոտելու      ‹‹ Խաղաղության  և պատերազմի հիմնախնդիրը Բալկանյան երկրներում ›› ‹‹ Արաբա-իսրայելական հիմնախնդիրը ›› ‹‹ Ռուս-վրացական հիմնախնդիրը ›› ‹‹ Իրաքաքուվեյթյան հիմնախնդիրը ›› Հետազոտության  կարևորությունը կայանում էր նրանում,որ  պատերազմի  և  խաղաղության  հիմնախնդիրը  պատմության  բոլոր փուլերում արդիական է եղել և երեխաները փորձել են ուսումնասիրել համաշխարհային պատմության  մեջ  տեղ գտած  մի շարք երկրների հիմնախնդիրները, վեր հանել լուծման ձևաչափերը՝ փորձելով այն համեմատել Արցախյան  հիմնախնդրի լուծմա...

,,Միջմշակութային երկխոսության միջոցով լավագույն ապագայի կերտում,, նախագիծ

Изображение
 ,,Generation Global,, ծրագիրը իրականացվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի հիմնադրամի օժանդակությամբ: Նախագծին մասնակցում են 13-17 տարեկանները, կարգախոսն է՝ ,,Միջմշակութային երկխոսության միջոցով լավագույն ապագայի կերտում,, ,,Genuation Global,, ծրագիրը մեծ հետաքրքրասիրություն է առաջացրել թե աշակերտների, թե ուսուցիչների շրջանում, քանի որ օրեցօր ավելանում են մասնակիցների թիվը:  Պարբերաբար կազմակերպվում են տեսակոնֆերանսներ, որի ընթացքում մեր աշակերտներն անգլերենով շփվում են աշխարհի տարբեր երկրներում / ԱՄՆ, Հնդկաստան, Իտալիա, Իսրայել, Ինդոնեզիա/ բնակվող իրենց հասակակիցների հետ և քննարկում իրենց հետաքրքրող բազմաթիվ թեմաներ՝ աշխարհն ավելի կատարյալ և ապահով դարձնելու համար: Կրթական գործընթացը նպաստում է անգլերենի առավելագույնս կիրառմանը և մտքերի անկաշկանդ արտահայտմանը, հաղորդակցումը, որով էլ ձևավորում է աշակերտի աշխարհայացքը: Ծրագիրն իրականացնում է Անգլերենի մեթոդական միավորումը  /կոորդինատորներ՝  Ի. Կիրակոսյան, Ն. Մելիքյան/:         ...

Նախագծայի աշխատանքների մշակույթը

Изображение
Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ նախաձեռնությամբ, Պատմաբանի օրվան նվիրված՝ իրականացվեցին նախագծային աշխատանքներ: Նախապես ձևավոված խմբերին հանձնարարված էին թեմաներ՝ , , Տրդատ 3-րդ և Տիրան թագավորների վարած քաղաքականությունը,, ,,Արշակ 2-րդի և Պապի վարած քաղաքականությունը,, ,,Խոսրով 4-ր ձեզդի և Վռամշապուհի վարած քաղաքականությունը,, Երեք շաբաթների ընթացքում սովորողները հասցրել են ուսումնասիրել հանձնարարված նյութը, անցկացնել հարցումներ դպրոցում և դպրոցից դուրս, կազմել են գրքեր, բուկլետներ և պաստառներ. ներկայացրեցին նաև պրեզենտացիա, անցկացրեցին խաղ-մրցույթ LearningApps ծրագրով: Իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ դպրոցի հարակից տարածքում, որով ներկայացրել են նշված թագավորների գործունեությունը: Նախագծին մասնակցել է 10-դ դասարանը: Կազմակերպեց և իրականացրեց Պատմության մեթոդական միավորումը, ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան:  

Մասնագիտական կողմնորոշում ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում

Изображение
 Մեր այցելությունը ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ հետաքրքրական էր և ուսուցողական: Ֆակուլտետի դեկան Ա. Սահակյանը ողջունեց աշակերտներին առաջին անգամ ֆակուլտետում հյուրընկալվելու համար և ծանոթացրեց ֆակուլտետին:  Հանդիպման երկրորդ հատվածում Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դոցենտ, ,,Կիրառական վիճակագրությու և տվյալների գիտություն,, մագիստրոսական ծրագրի համաղեկավար Մ. Պողոսյանը վարեց անչափ հետաքրքիր դասախոսություն ,,Կիրառական վիճակագրությու և տվյալների գիտություն,, թեմայով:

Դաս Ա նախագիծը դպրոցում

Изображение
ԴասԱ նախագիծը դպրոցում ՀՀ կրթության և գիտության նախարարության /այժմ՝ ԿԳՄՍՆ/ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՍերգեյ Սմբատյանի համատեղ ջանքերով 2018 թվականին մեկնարկել է «Դաս Ա» ծրագիրը դպրոցում ՀՀ կրթության և գիտության նախարարության /այժմ՝ ԿԳՄՍՆ/ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՍերգեյ Սմբատյանի համատեղ ջանքերով 2018 թվականին մեկնարկել է «Դաս Ա» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նվագախմբի ներկայացուցիչների հետ այցելում է ավագ դպրոցներ, ներկայացնում մանրամասներ դասական երաժշտության‚ երաժշտական գործիքների‚ նվագախմբի կառուցվածքի ևայլ թեմաների մասին։ Այնուհետև, աշակերտները հաճախում են համերգասրահներ և վայելում դասական երաժշտություն։ Ծրագրի շրջանակում պատանի հանդիսատեսը նաև ծանոթանում է դասական երաժշտության համերգների ժամանակ ընդունելի վարքականոնին, ինչպես նաև հետաքրքիր պատմություններ լսում տարբեր ստեղծագործողների‚ ն...

,,Արվեստ" թեմայի ամփոփումը Հայ-Արտ մշակութային կենտրոնում

Изображение
Որպես ,,Արվեստ,, թեմայի ամփոփում 10-րդ դասարանցիներր այցելեցին Հայ-Արտ մշակութայն կենտրոն, որտեղ նորագույն տեխնոլոգիաների միջոցով ցուցադրվում էին Վան Գոգի 1000 ից ավելի նկարներ: Այցը ուսուցողական էր և անչափ տպավորիչ. բազմաթիվ նկարիչների կողքին աշակերտները ծանոթացան նաև Վան Գոգի արվեստին:  Այցելությունը կազմակերպել էր անգլերենի ուսուցիչ Ք. Գևորգյանը:  

Մասնագիտական կողմնորոշում դասընթացն անցկացրեցին Հայաստանի Հանրապետության ՊՆ սպաները

Изображение
 Մասնագիտական կողմնորոշում դասընթացն անցկացրեցին Հայաստանի Հանրապետության ՊՆ սպաները: Դասընթացի առաջին հատվածում ՊՆ աշխատակիցները ծանոթացրեցին զինվորական ուսումնական հաստատություններին, որտեղ սովորողները կարող են ստանալ զինվորական լիարժեք կրթություն, հետագայում գիտելիքները ծառայեցնելու ի նպաստ հայրենիքի, ինչպես նաև օգտվելու այլ առավելություններից, որը տրամադրվում է զինվորականներին:  Արիության դաս- ,,Հայրենասիրություն,,  Երկրորդ հատվածում Արիության դաս էր: Զինվորականները բնորոշեցին հայի լավագույն հատկանիշները աշխարհի ժողովուրդների շուրթերով և նրանց համեմատությամբ: Բերվեցին օրինակներ հայի անկոտրում ոգու, նրա հարատևության մասին, որ միշտ ցանկացել են ընկճել պատմության տարբեր ժամանակներում:

Մեր դպրոցը մասնակցում է ,,Generation Global,, նախագծին

Изображение
,,Generation Global,, ծրագիրը իրականացվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի հիմնադրամի օժանդակությամբ: Նախագծին մասնակցում են 13-17 տարեկանները, կարգախոսն է՝ ,,Միջմշակութային երկխոսության միջոցով լավագույն ապագայի կերտում,, ,,Genuation Global,, ծրագիրը մեծ հետաքրքրասիրություն է առաջացրել թե աշակերտների, թե ուսուցիչների շրջանում, քանի որ օրեցօր ավելանում են մասնակիցների թիվը:  Նախագծին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 18 դպրոցներ, այդ թվում նաև մեր դպրոցը: Պարբերաբար կազմակերպվում են տեսակոնֆերանսներ, որի ընթացքում մեր աշակերտներն անգլերենով շփվում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց հասակակիցների հետ: Քննարկվում են բազմաթիվ թեմաներ՝  ,,Կրթություն,, ,,Կանանց իրավունքներ,, ,, Կեղծ լուրեր,, ,,Մեդիագրագիտություն,, Կրթական գործընթացը նպաստում է անգլերենի առավելագույնս կիրառմանը և մտքերի անկաշկանդ արտահայտմանը որն էլ իր հերթին ձևավորում է աշակերտի աշխարհայացքը: Ծրագիրն իրականացնում է Անգլերենի մեթոդական միավորումը /կոորդինատոր՝  Ք. Գևորգյան/: ...

Ամեն տարի նույն օրը, նույն ժամին նշում ենք Պի թվի ծնունդը

Изображение
  Ամեն տարի նույն օրը, նույն ժամին նշում ենք  Պի թվի ծնունդըվիկ Այսօր կայացավ Պի թվին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին հարակից 166 մեր դպրոցի աշակերտները, ովքեր կազմեցին 3 խմբեր և մրցեցին իրենց գիտելիքներով:    Նրանք ներկայացրեցին Պի թվի պատմությունը, հաշվման եղանակը: Երկոսությունների միջոցով բացահայտեցին Պի -ի առեղծվածը: Միջոցառումը կառուցված էր ,,Ով է ուզում դառնալ միլիոնատեր,, խորագիրը կրող վիկտուինա-մրցույթից, հետաքրքիր փաստերից և տեղեկություններից,  Նրանք ներկայացրեցին Պի թվի պատմությունը, հաշվման եղանակը: Երկոսությունների միջոցով բացահայտեցին Պի -ի առեղծվածը:  ,,Հուշարձաններ և ծնունդներ,, բաժինը, ներկայացնում էր Պի թվի հուշարձանները տարբեր երկրներում. այնուհետև՝ գ ործնական աշխատանքնի միջոցով ստուգվեցին աշակերտների գիտելիքները: Միջոցառումն ավարտվեց Պի թվի ծննդյան տոնին նվիրված կարկանդակի արարողությամբ:   Պ-ի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին: Այդ հաստատուն  Պ-ին հունարեն տ...