Պատմաբանի օրվան նվիրված նախագծային աշխատանքների կազմակերպում

Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ նախաձեռնությամբ, Պատմաբանի օրվան նվիրված՝ իրականացվեցին նախագծային աշխատանքներ։

 Նախագծային   աշխատանքը  կատարվեց  Երևանի 198 ավագ դպրոցի  11-գ դասարանում։

Նախագծի  թեման ‹‹Պատերազմի  և խաղաղության  հիմնախնդիրը Առաջավոր Ասիայի երկրներում››։

Նախապես ձևավորված  4 խմբերին  հանձնարարված էր հետազոտելու

   ‹‹Խաղաղության  և պատերազմի հիմնախնդիրը Բալկանյան երկրներում››

‹‹Արաբա-իսրայելական հիմնախնդիրը ››

‹‹Ռուս-վրացական հիմնախնդիրը››

‹‹Իրաքաքուվեյթյան հիմնախնդիրը››

Հետազոտության  կարևորությունը կայանում էր նրանում,որ  պատերազմի  և  խաղաղության  հիմնախնդիրը  պատմության  բոլոր փուլերում արդիական է եղել և երեխաները փորձել են ուսումնասիրել համաշխարհային պատմության  մեջ  տեղ գտած  մի շարք երկրների հիմնախնդիրները, վեր հանել լուծման ձևաչափերը՝ փորձելով այն համեմատել Արցախյան  հիմնախնդրի լուծման հետ։

 Հետազոտողները  հասցրել են ուսումնասիրել հանձնարարված նյութը, անցկացնել հարցումներ դպրոցում և դպրոցից դուրս,դուրս բերել և վերլուծել  հայտնի գործիչների խոսքերը  պատերազմի և խաղաղության  վերաբերյալ,  կազմել պաստառներ, ներկայացնել  նաև սահիկաշար։

Նախագիծը կազմակերպեց և իրականացրեց Պատմության մեթոդական միավորումը, ուսուցիչ՝ Լ․Գրիգորյան ։












 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը