,,Generation Global,, ծրագիրը իրականացվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի հիմնադրամի օժանդակությամբ: Նախագծին մասնակցում են 13-17 տարեկանները, կարգախոսն է՝ ,,Միջմշակութային երկխոսության միջոցով լավագույն ապագայի կերտում,,
,,Genuation Global,, ծրագիրը մեծ հետաքրքրասիրություն է առաջացրել թե աշակերտների, թե ուսուցիչների շրջանում, քանի որ օրեցօր ավելանում են մասնակիցների թիվը:
Նախագծին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 18 դպրոցներ, այդ թվում նաև մեր դպրոցը: Պարբերաբար կազմակերպվում են տեսակոնֆերանսներ, որի ընթացքում մեր աշակերտներն անգլերենով շփվում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց հասակակիցների հետ:
Քննարկվում են բազմաթիվ թեմաներ՝
,,Կրթություն,,
,,Կանանց իրավունքներ,,
,, Կեղծ լուրեր,,
,,Մեդիագրագիտություն,,
Կրթական գործընթացը նպաստում է անգլերենի առավելագույնս կիրառմանը և մտքերի անկաշկանդ արտահայտմանը որն էլ իր հերթին ձևավորում է աշակերտի աշխարհայացքը:
Ծրագիրն իրականացնում է Անգլերենի մեթոդական միավորումը /կոորդինատոր՝ Ք. Գևորգյան/:
Comments
Post a Comment