Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպած զեկույցը նվիրված էր Սումգայիթի ցեղասպանության հիշատակին:
Ներկայացվեցին փաստեր ոճրագործության մասին, վկայություններ ականատեսներից, որոնց մեջ նաև ադրբեջանցիներ էին, ինչպես նաև, փորձագետների վերլուծություններից: Այդ ամենից հետո, սակայն, այն չստացավ իրավական գնահատական և մինչ այժմ ոճրագործությունն անպատիժ է մնացել:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988-90թթ. Ադրբեջանի տարածքում սպանված հայերի հիշատակը: Զեկույցներով հանդես եկան Հակոբյան Վահեն, Մարգարյան Տիգրանը և Եղիազարյան Հայկը:
Զեկույցի ավարտին դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը բարձր գնահատեց Աշակերտական խորհրդի ախատանքը, ակնկալելով, աշխորհրդի կողմից կազմակերպվող միջոցառումներին առավել շատ սովորողների ներգրավվածություն:
Comments
Post a Comment