,,Միջմշակութային երկխոսության միջոցով լավագույն ապագայի կերտում,, նախագիծ

 ,,Generation Global,, ծրագիրը իրականացվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի հիմնադրամի օժանդակությամբ: Նախագծին մասնակցում են 13-17 տարեկանները, կարգախոսն է՝ ,,Միջմշակութային երկխոսության միջոցով լավագույն ապագայի կերտում,,

,,Genuation Global,, ծրագիրը մեծ հետաքրքրասիրություն է առաջացրել թե աշակերտների, թե ուսուցիչների շրջանում, քանի որ օրեցօր ավելանում են մասնակիցների թիվը:
 Պարբերաբար կազմակերպվում են տեսակոնֆերանսներ, որի ընթացքում մեր աշակերտներն անգլերենով շփվում են աշխարհի տարբեր երկրներում / ԱՄՆ, Հնդկաստան, Իտալիա, Իսրայել, Ինդոնեզիա/ բնակվող իրենց հասակակիցների հետ և քննարկում իրենց հետաքրքրող բազմաթիվ թեմաներ՝ աշխարհն ավելի կատարյալ և ապահով դարձնելու համար:


Կրթական գործընթացը նպաստում է անգլերենի առավելագույնս կիրառմանը և մտքերի անկաշկանդ արտահայտմանը, հաղորդակցումը, որով էլ ձևավորում է աշակերտի աշխարհայացքը:

Ծրագիրն իրականացնում է Անգլերենի մեթոդական միավորումը
 /կոորդինատորներ՝  Ի. Կիրակոսյան, Ն. Մելիքյան/:


                                            








Comments