Նախագծային աշխատանք, թեման-,,Տարածաչափական պատկերների եւ հայկական եկեղեցիների ճարտարապետության կապը,,
Նախագծային աշխատանք
Թեման-,,Տարածաչափական պատկերների եւ հայկական եկեղեցիների ճարտարապետության կապը,,
Դասարան- 10
Նախագծի ղեկավար - Գ. Գեւորգյան
Աշակերտներն ուսումնասիրել էին հայկական եկեղեցիների
առանձնահատկությունները և երկրաչափական պատկերների մասին իրենց հետազոտությունները։
Սահիկաշարի միջոցով ցուցադրեցին եկեղեցիների գմբեթների բազմազանությունը և կառուցվածքները, ուսումնասիրել էին եկեղեցիների հատակագծերը, ինչպես նաեւ, թե երկրաչափական պատկերների մասին ինչպիսի գիտելիքներ են պետք, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ճշգրիտ հաշվարկներ։
Աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով այցելել էին երևանյան հնագույն եկեղեցիներ։
Կազմել էին եռաչափ տպագրությամբ ստացված Սևանավանքի մոդելը։
Նախագծային աշխատանքը ծավալուն և հանգամանալից ներկայացնելու համար իրենց կարծիքներն արտահայտեցին ուսուցիչները։
Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը խրախուսեց աշակերտների առաջին նախագծային աշխատանքն ավագ դպրոցում այն հանգամանալից և ամբողջական ներկայացնելու համար։
Comments
Post a Comment