Նախագծային աշխատանք
Թեման-Օդային տագնապ
Դասարան-10
Նախագծի ղեկավար -Ա. Այվազյան
Դասարանը բաժանվել էր երեք խմբի և յուրաքանչյուրին հանձնարարվել.
1-ին -Բուկլետի պատրաստում,
2-րդ -Սահիկաշարի պատրաստում
3-րդ -Պաստառի պատրաստում
Աշակերտներն ուսումնասիրել էին օդային տագնապի ընթացքում անհրաժեշտ այն գործողությունները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը ։ Նրանք անցկացնել էին հարցում դպրոցի աշակերտների շրջանակում, թե որքանով են տեղեկացված օդային տագնապին եւ դրան առնչվող գործողություններից ։
Հարցումների արդյունքներն ամփոփելուց հետո, պարզվել է, որ ոչ բոլորն են տեղեկացված։ Իրազեկելու համար պատրաստվեց սահիկաշար, բուկլետ և պաստառ, որը երկրորդ կիսամյակի ընթացքում Աշակերտական խորհրդի մասնակցությամբ կներկայացվի բոլոր դասարաններում։
Դպրոցի տնօրեն Ս.Խաչատրյանը ողջունեց ընտրված թեման ,ինչպես նայև դրա իրազեկման անհրաժեշտությունը և որպեսզի աշխատանքը լիարժեք ծառայի իր նպատակին առաջարկեց նաև անցկացնել գործնական օդային տագնապ։
Comments
Post a Comment