2025թ-ի փետրվարին տեղի ունեցավ DigiCode֊ի կողմից կազմակերպված կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին նաև FAST կազմակերպության ԱԲ սերունդի աշակերտները։ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 10֊րդ և 11֊րդ ԱԲ դասարաններից 5 աշակերտներ ևս մասնակցեցին Python անվանակարգում և 2֊ն էլ ունեցան հաջողություններ։ Դավթյան Էլենը (XI ԱԲ) և Լալայան Արթուրը (X ԱԲ) Երևանի մարզում գրավեցին I պատվավոր հորիզոնականը, սակայն Կոտայք֊Երևան մարզում` երկրորդ հորիզոնականը (ուսուցիչներ` Լորետա Դումիկյան և Ալվարդ Բարսեղյան)։ Դպրոցի տնօրենությունը շնորհավորում է մեր սիրելի աշակերտներին` մաղթելով էլ ավելի նպատակասլացություն և հաջողություն։
Сообщения
Сообщения за март, 2025
ԱԲ դասարանների օլիմպիադաներ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Автор:
Ս. Խաչատրյան
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում հերթական անգամ անցկացվեցին FAST- ի կողմից կազմակերպված օլիմպիադա֊քննություններ ԱԲ հոսքի 10 -րդ և 11 -րդ դասարանների աշակերտների շրջանակում։ Նրանք քննություն հանձնեցին « Խորացված հանրահաշիվ » , « Python » ծրագրավորման լեզու և « Արհեստական բանականություն » առարկաներից ( ուսուցիչներ ` Գոհարիկ Գևորգյան , Լորետա Դումիկյան և Ալվարդ Բարսեղյան ) ։ FAST- ը վերջնական արդյունքներն արդեն հրապարակել է , որի արդյունքում ունենք լավ արդյունք , 11- րդ դասարանի Դավթյան Էլենը Python ծրագրավորման լեզվից հավաքել է առավելագույն միավոր ` 100 միավոր , հանրահաշվից ` 95, իսկ Արհեստական բանականությունից ` 76 միավոր ` դառնալով Python- ի օլիմպիադայի անվանակարգում լավագույնը։ Դպրոցի տնօրենությունը շ նորհավորում է Էլենին իր աշխատանքի համար։
«Կուղբ» Bebras ինֆորմատիկայի միջազգային մրցույթ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Автор:
Ս. Խաչատրյան
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 10- րդ ԱԲ դասարանի աշակերտ Անդրանիկ Թորոսյանը մասնակցելով « Կուղբ » Bebras ինֆորմատիկայի միջազգային մրցույթին ցուցաբերել է լավագույն արդյունք և արժանացել հավասատագրի։ 23.03.25 թ տեղի ունեցած մրցանակաբաշխությունը մրցանակաբաշխությունը , որին ներկա էին Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 10- րդ ԱԲ դասարանի աշակերտ Թորոսյան Անդրանիկը ( ուսուցիչ ` Լ ․ Դումիկյան ), ով մրցույթի ժամանակ լավագույն արդյունք էր ցուցաբերել , ինչի համար արժանացել է հավաստագրի։ Դպրոցի տնօրենությունը շնորհավորում է Անդրանիկին և ինֆորմատիկայի ուսուցիչ Լ ․ Դումիկյանին ց անկանալով նորանոր հաջողություններ ։
Մասնագիտական կողմնորոշում դասընթացն հյուընկալել էր Կիրառական գիտությունների միջազգային համալսարանի աշխատակիցներին
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Автор:
Lusine Buniatyan
Կիրառական գիտությունների միջազգային համալսարան Հայաստանում Այսօր դպրոցում հյուր էին Կիրառական գիտությունների միջազգային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Ռ․ Մելիքյանը, համալսարանի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Ս․ Ազարյանը, աշխատակից Գ․ Հայրապետյանը: Կազմակերպվեց փոքրիկ էքսպո, իրականացվեց բանախոսություն, որը վերաբերվում էր համալսարանի առաջարկություններին, որոնցից մեկն էլ մեկամյա եվրոպական պրոֆեսիոնալ մասնագիտական կրթության իրականացումն է, որի արդյունքում համալսարանի կողմից շնորհվում է ակադեմիական կրթության պետական հավատարագրման նմուշի դիպլոմ։
Մասնագիտական կողմնորոշում ԵՊՀ-ի Կենսաբանության, մանրէաբանության ֆակուլտետում
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Автор:
Lusine Buniatyan
Մասնագիտկան կողմնորոշում դասընթացն անցավ ԵՊՀ-ի Կենսաբանության, մանրէաբանության ֆակուլտետում։ Ընդունելությունը կազմակերպել էին և իրականացրեցին ֆակուլտետի դասախոսներ Ա․Հարությունյանը, Ի․ Սեմերջյանը, ասպիրանտ Ա․ Համբարձումյանը։ Ներկա էին 198 ավագ դպրոցի Բնագիտության հոսքում սովորողները, Բնագիտական առարկաների մեթոդական միավորման նախագահ Լ․ Բալայանը Աշակերտները եղան լաբորատորիաներում, որնցից մեկն աշխարհում 2-րդն է իր տեխնիկական հագեցվածությամբ։ Այստեղ աշակերտների ներկայությամբ իրականացվեցին փորձեր․ արվեց բակտերիաների կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ։
Ամեն տարի նույն օրը, նույն ժամին նշում ենք Պի թվի ծնունդը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Автор:
Lusine Buniatyan
Ամեն տարի նույն օրը, նույն ժամին նշում ենք Պի թվի ծնունդը Պ-ի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին: Այդ հաստատուն Պ-ին հունարեն տառն առաջին անգամ օգտագործեց անգլիացի դասախոս Վ. Ջոնսը 1706 թվականին: Պի թիվի հեղինակը հայտնի չէ, սակայն առաջին ուսումնասիրությունը Պի թիվի վերաբերյալ կատարվել է ՄԹԱ հույն մեծ գիտնական, փիլսոփա Արքիմեդի կողմից, որն առաջինն է տվել Պի թվի հաշվման մաթեմատիկական եղանակը: Սկսած 1887 թվականից Պի թիվի ծնունդը նշվում է մարտի 14-ն, ժամը` 1-59, ինչը համապատասխանում է 3. 14 1 59 26 թվերին: Ուշագրավ է այն փաստը, որ Պի թիվի ծնունդը և հարաբերության տեսության ստեղծող Ա. Էյնշտեյնի ծննդյան օրերը համընկնում են: Այս համաշխարհային տարածում ունեցող տոնը ամեն տարի նշվում է նաև մեր դպրոցում: Միջոցառումը համագործակցային էր, մասնակցում էին նաև 197, 186, 166 հարակից դպրոցների ուսուցիչները և աշակերտները։ Ձևավորվեց 5 խումբ Միջոցառումն ընթացավ հետևյալ ընթացակարգով 1-ին փուլ Ց...
Մասնագիտական կողմնորոշում դասընթացը Եվրասիա միջազգային համալսարանում
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Автор:
Lusine Buniatyan
Մասնագիտական կողմնորոշում դասընթացը Եվրասիա միջազգային համալսարանում ԲՈՒՀի կարգախոսն է․ ,,Մեր ձեռքը դարի զարկերակն է,, Հանդիպման առաջին հատվածում սովորողները ծանոթացան համալսարանի ֆակուլտետների, առաջարկվող ուսումնական ծրագրերի, միջազգայնացման և կրկնակի դիպլոմի մասին, տեղեկացան նաև զեղչային և կրթաթոշակային համակարգին։ Այնուհետև շրջեցին լսարաններով, որտեղ ընթանում էին դասախոսություններ տարբեր առարկաներից։ Երկրորդ հատվածում ունկնդրեցին դասախոսություն, որը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, հեռուստալրագրող Տիգրան Հարությունյանը։ Դասախոսությունը լրագրության, համացանցից ճիշտ օգտվելու կարևորության ու էլի հետաքրքիր թեմաների մասին էր, որոնք ցանկանում էին իմանալ աշակերտները։
Նախագծային աշխատանք- թեման՝ ,,Մարտիրոս Սարյանը և նրա հրաշագործ աշխարհը,,
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Автор:
Lusine Buniatyan
Նախագծային աշխատանք Թեման՝ ,,Մարտիրոս Սարյանը և նրա հրաշագործ աշխարհը,, Ղեկավար՝ Անգլերենի ուսուցիչ Ն․ Մելիքյան Դասարան՝ 10 րդ Աշխատանքի փուլերը 1-ին փուլ Պրեզենտացիայի ներկայացում 2-րդ փուլ Հարցազրույց աշակերտների հետ 3-րդ փուլ Ֆիլմ նվիրված Մարտիրոս Սարյանին, որը պատմում է նկարչի կենսագրության, ստեղծագործական ուղու մասին 4-րդ փուլ Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում 5-րդ փուլ Աշակերտնրը ստեղծել էին Սարյանի նկարներով բաժակներ, որը նվիրեցին ներկաներին
Նախագծայի աշխատանք, ղեկավար՝ Ք․ Գևորգյան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Автор:
Lusine Buniatyan
Նախագծայի աշխատանք Նախագծի ղեկավար՝ Ք․ Գևորգյան Մասնակիցներ՝ Հովսեփյան Մերի Շադյան Մերի Սիմոնյան Վիկտորիա Մանուչարյան Մոնիկա Աշխատանքային փուլերը 1 -ին փուլ - Սահիկաշարի պատրաստում Ցուցադրվեց սահիկաշար, որը ներառում էր գունանուն դարձվածքները հայերեն և անգլերեն լեզուներով, ապա ներկայացրեցին դարձվածքներով նախապես կազմած նախադասություններ 2 -րդ փուլ- Էլեկտրոնային ռեսուրս Դարձվածքներով կազմեցին խաղ- վարժություններ, որոնց համար ստեղծվեցին QR կոդեր 3- րդ փուլ- Գրքի ստեղծում Գիրքը կազմված է տեսական և գործնական հատվածներից, յուրաքանչյուր բաժնում տեղադրված է համապատասխան QR կոդը։ Գիրքը նվիրեցին նաև դպրոցի գրադարանին։ 4 -րդ փուլ Պաստառի ստեղծում և ցուցադրություն Դարձվածքները տեղ գտան պաստառի վրա ըստ համապատասխան գույների, յուրաքանչյուր հատվածում տեղադրվեց QR կոդը, այն փակցվեց դպրոցի պատին, որից կարող են օգտվել բոլոր աշակերտները։ Ստորեւ տեղադրված են Նախագծային աշխատանքի նյութերը եւ QR կոդերը։ Ներկա էին դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը, տնօրենի տեղակալներ Ն. Հովսեփյանը, Մ. Ապրեսյանը, ո...