Ամեն տարի նույն օրը, նույն ժամին նշում ենք Պի թվի ծնունդը
Պ-ի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին: Այդ հաստատուն Պ-ին հունարեն տառն առաջին անգամ օգտագործեց անգլիացի դասախոս Վ. Ջոնսը 1706 թվականին:
Պի թիվի հեղինակը հայտնի չէ, սակայն առաջին ուսումնասիրությունը Պի թիվի վերաբերյալ կատարվել է ՄԹԱ հույն մեծ գիտնական, փիլսոփա Արքիմեդի կողմից, որն առաջինն է տվել Պի թվի հաշվման մաթեմատիկական եղանակը:
Սկսած 1887 թվականից Պի թիվի ծնունդը նշվում է մարտի 14-ն, ժամը` 1-59, ինչը համապատասխանում է 3. 14 1 59 26 թվերին:
Ուշագրավ է այն փաստը, որ Պի թիվի ծնունդը և հարաբերության տեսության ստեղծող Ա. Էյնշտեյնի ծննդյան օրերը համընկնում են:
Այս համաշխարհային տարածում ունեցող տոնը ամեն տարի նշվում է նաև մեր դպրոցում:
Միջոցառումը համագործակցային էր, մասնակցում էին նաև 197, 186, 166 հարակից դպրոցների ուսուցիչները և աշակերտները։
Ձևավորվեց 5 խումբ
Միջոցառումն ընթացավ հետևյալ ընթացակարգով
1-ին փուլ
Ցուցադրվեց պրեզենտացիա, որը Պի թվի ծագման, պատմության մասին էր, ցուցադրվեցին նաև աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրված արձանները, որոնք խորհրդանշում են Պի թիվը։
2-րդ փուլ
Խաղ-վիկտորինա
3-րդ փուլ
Երաժտական համար, որը բեմադրվել էր Պի թվի երաժշտության ներքո․ նվագակցում էին Շադյան Մերին և Հովսեփյան Մերին, պարը բեմադրել էր Խաչատրյան Էլենը։
Ավարտին բոլորն համտեսեցին խորհրդանշական պիցցան։
Միջոցառումը կազմակերպել էր Մաթեմատիկայի և Ինֆորմատիկայի մեթոդական միավորումը. ուսուցիչներ՝ Գ. Գևորգյան Լ. Դումիկյան,
Comments
Post a Comment