Մասնագիտական կողմնորոշում դասընթացը Եվրասիա միջազգային համալսարանում

Մասնագիտական կողմնորոշում դասընթացը Եվրասիա միջազգային համալսարանում

ԲՈՒՀի կարգախոսն է․ ,,Մեր ձեռքը դարի զարկերակն է,,

Հանդիպման առաջին հատվածում սովորողները ծանոթացան  համալսարանի ֆակուլտետների, առաջարկվող ուսումնական ծրագրերի, միջազգայնացման և կրկնակի դիպլոմի մասին, տեղեկացան նաև զեղչային և կրթաթոշակային համակարգին։ Այնուհետև շրջեցին լսարաններով, որտեղ ընթանում էին դասախոսություններ տարբեր առարկաներից։

Երկրորդ հատվածում ունկնդրեցին դասախոսություն, որը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, հեռուստալրագրող Տիգրան Հարությունյանը։ Դասախոսությունը լրագրության, համացանցից ճիշտ օգտվելու կարևորության ու էլի հետաքրքիր թեմաների մասին էր, որոնք ցանկանում էին իմանալ աշակերտները։ 








Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը