ԱԲ դասարանների օլիմպիադաներ

Երևանի թիվ 198 ավագ դպրոցում հերթական անգամ անցկացվեցին FAST-ի կողմից կազմակերպված օլիմպիադա֊քննություններ ԱԲ հոսքի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների շրջանակում։ Նրանք քննություն հանձնեցին «Խորացված հանրահաշիվ», «Python» ծրագրավորման լեզու և «Արհեստական բանականություն» առարկաներից (ուսուցիչներ` Գոհարիկ Գևորգյան, Լորետա Դումիկյան և Ալվարդ Բարսեղյան)։ FAST-ը վերջնական արդյունքներն արդեն հրապարակել է, որի արդյունքում ունենք լավ արդյունք, 11-րդ դասարանի Դավթյան Էլենը Python ծրագրավորման լեզվից հավաքել է առավելագույն միավոր` 100 միավոր, հանրահաշվից` 95, իսկ Արհեստական բանականությունից` 76 միավոր` դառնալով Python-ի օլիմպիադայի անվանակարգում լավագույնը։ 

Դպրոցի տնօրենությունը շնորհավորում է Էլենին իր աշխատանքի համար։ 



Comments