2025թ փետրվարի 27-ին տեղի ունեցավ Երևան քաղաքի բանավեճի դպրոցական մրցաշարի առաջին խաղը Երևանի թիվ 198 ավագ դպրոցի եվ Երևանի թիվ 131 հիմնական դպրոցի բանավեճի ակումբների միջեվ։
Խաղի թեման էր « ՀՀ-ն պետք է անդամակցի ԵՄ-ին »։ Մեր թիմը վիճաահանությամբ հանդես եկավ կողմ դիրքորոշմամբ։ Հերթական անգամ գրագետ եվ բովանդակալից խաղաղ ցուցաբրեցին մեր ակումբի փորձառու անդամներ՝ Ագապե Քալաշյանը, Մհեր Էվինյանը և Վահե Հակոբյանը։
Հնարավոր 320 միավորից մեր թիմը հավաքեց 264 միավոր և գրանցեց իր առաջին հաղթանակը մրցաշարում։ Պատրաստվում ենք պատվով ներկայանալու մրցաշարի հաջորդ խաղին։
Ձեզ հաջողություն
...
Comments
Post a Comment