2025թ-ի փետրվարին տեղի ունեցավ DigiCode֊ի կողմից կազմակերպված կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին նաև FAST կազմակերպության ԱԲ սերունդի աշակերտները։ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 10֊րդ և 11֊րդ ԱԲ դասարաններից 5 աշակերտներ ևս մասնակցեցին Python անվանակարգում և 2֊ն էլ ունեցան հաջողություններ։ Դավթյան Էլենը (XI ԱԲ) և Լալայան Արթուրը (X ԱԲ) Երևանի մարզում գրավեցին I պատվավոր հորիզոնականը, սակայն Կոտայք֊Երևան մարզում` երկրորդ հորիզոնականը (ուսուցիչներ` Լորետա Դումիկյան և Ալվարդ Բարսեղյան)։

Դպրոցի տնօրենությունը շնորհավորում է մեր սիրելի աշակերտներին` մաղթելով էլ ավելի նպատակասլացություն և հաջողություն։



Comments