Այցելություն Ագրարային համալսարան

ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպած <<Խաղող>> նախագծի շրջանակներում մեր՝ 198 ավագ դպրոցի սովորողները հյուրընկալվեցին Ագրարային համալսարանում։ Հանդիպումը նախաձեռնել էր և իրականացրեց Քիմիայի և Կենսաբանության ուսուցիչ Լ․ Բալայանը։ 
Այստեղ նրանց հյուրընկալեցին և ուղեկցեցին Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ Ս․ Մամաջանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ն․ Սիմոնյանը։
Աշակերտները ծանոթացան գինու պատրաստման տեխնոլոգիային, թորման սարքին, այցելեցին ուսանողների կողմից պատրաստած գինիների թանգարան։
Նախագիծն ուսանելի էր ու հետաքրքիր, իսկ նման հանդիպումները կլինեն շարունակական։

                            










 

 

Comments