Համագործակցություն հարակից դպրոցների հետ։ Խաղ- վիկտորինա Օտար լեզուների առարկայական շաբաթվա շրջանակներում
Խաղ- վիկտորինա Օտար լեզուների առարկայական շաբաթվա շրջանակներում
Իրականացավ ևս մի ուսանելի և հետաքրքրաշարժ միջոցառում <<Արվեստ >> թեմայով, որին մասնակցեցին հ․ 197, 186, 88, 166, 163 հիմական դպրոցների աշակերտներն իրենց դպրոցների ուսուցիչների ուղեկցությամբ։
Վիկտորինան ընթացավ 3 փուլով․
1․ Գեղանկարչություն
2․ Երաժշտություն
3․ Գրականություն
Աշակերտները հարցերը և պատասխանները հնչեցրեցին ռուսերենով և անգլերեն, ինչը նաև հնարավորություն էր անկաշկանդ արտահայտվելու օտար լեզվով և հանդիսատեսին ներկայացնելու օտար լեզուների իմացությունը։
Միջոցառումն ավարտվեց դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանի գոհունակության արտահայտմամբ,ինչի ապացույցն էին սովորողների սահուն, մշակված խոսքը հայերենով, ռուսերենով եւ անգլերենով, ինչպես նաև՝ նրանց գիտելիքներն արվեստի ներկայացված ճյուղերում։
- Այս արդյունքը ուսուցիչների նվիրումի, իրենց աշխատանքի, գիտելիքների փոխանցման անգնահատելի աշխատանք է։
Տնօրենն աշակերտներին հանձնեց շնորհակալագրեր և նվերներ:
Հանդիպումը կազմակերպել էր և իրականացրեց Օտար լեզուների մեթոդական միավորումը․
նախագահ՝ Ն․ Թորոսյան, ուսուցիչներ՝ Ի․ Կիրակոսյան, Ք․ Գևորգյան, Ն․ Մելիքյան։
Comments
Post a Comment