Կրթական ծրագիրը
<<Այն ռանդ կենտրոն Հայաստան>> գիտակրթական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ-ի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հետ համատեղ Երևանի հ․198 ավագ դպրոցում իրականացրեց <<Օբյեկտիվիզմը դպրոցականների համար>> կրթական ծրագիրը։
Ծրագրին մասնակցեցին 10-րդ դասարանում սովորող 25 աշակերտ։
Դասընթացն իրականացավ 2 փուլով։
Աշակերտներին ներկայացվեց ԵՊՀ-ի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գործունեությունը, ինչպես նաև փիլիսոփայության վերաբերյալ մանրամասներ։ <<Այն Ռանդ ենտրոն Հայաստան>> ԳՀԿ ներկայացուցիչները անդրադարձան Օբյեկտիվիզմ փիլիսոփայության հակիրճ նկարագրությանը, փիլիսոփայի կյանքի և գործունեության մասին մանրամասներին։ Այնուհետև տեղի ունեցավ քննարկում նեկայացված փիլիսոփայության արժեքների և սահմանված առաքինությունների շուրջ։
Կազմակերպված բանավեճի ընթացքում աշակերտները բանավիճեցին Այն Ռանդ <<The Nature of Government>> հոդվածում ներկայացվող դրույթների շուրջ։
Դասընթացի վերջում աշակերտները գրեցին էսսեներ՝ անդրադառնալով այժմյան կարևոր միշարք կարևոր թեմաներ շուրջ։
Комментарии
Отправить комментарий