«Եղեգնյա գրչով» -2026 մանուկների և պատանիների գրական ստեղծագործությունների երկրորդ մրցույթը

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՆԱՄ «Եղեգնյա գրչով» -2026 մանուկների և պատանիների գրական ստեղծագործությունների երկրորդ մրցույթը:
«Եղեգնյա գրչով» -2026 գրական մրցույթին իրենց ստեղծագործություններն էին ներկայացրել Երևանի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցականները:
Ներկա էին նաև մեր դպրոցի աշակերտները՝ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Ա․ Մելիքյանի և Դ․ Գևորգյանի ուղեկցությամբ։
Մասնակիցներին ողջունեցին ՆԱՄ «Ռոտոնդա» ներառական թատերախմբի սաները։
Մրցանակաբաշխության ժամանակ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանն ու Ռուզաննա Հախնազարյանը ընթերցեցին մրցույթի դափնեկիրների ստեղծագործություններից:
Երիտասարդ գրողները հիացրեցին և հուզեցին ժյուրիի անդամներին ու միջոցառման հյուրերին իրենց տաղանդով, գեղարվեստական և իրենց տարիքին ոչ համապատասխան խորը փիլիսոփայական մտածողությամբ։
Մեզ համար առանձնակի հպարտություն էր, որ մեր աշակերտուհի Զարինեն արժանացավ դափնեկրի կոչման․ նրա ստեղծագործությունն աչքի էր ընկել իր գեղարվեստականությամբ և խորոթյամբ։ Նարեկն ու Սոֆին արժանացան շնորհակալագրերի՝ իրենց հետաքրքիր և ինքնքտիպ աշխատանքների համար։
Զարինեին ստացավ դափնեկրի կոչում․ նրա ստեղծագործությունն աչքի ընկավ իր գեղարվեստականությամբ և խորությամբ։
Սոֆիան և Նարեկն արժանացան շնորհակալագրերի իրենց հետաքրքիր և ինքնատիպ աշխատնքների համար։













Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը