Շնորհավոր սեպտեմբերի 1
Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկը ազդարարվեց նաև Երևանի N 198 ավագ դպրոցում: Սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ ներկայացվեցին ՀԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը, ինչպես նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական խոսքը: Նոր Նորք վարչական շրջանի կրթության բաժնի աշխատակից տիկին Խուրշուդյանը ներկաներին ողջունեց և ներկայացրեց թաղապետ Ուլիխանյանի ուղերձը: Հյուրերին, աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը, ով նշեց, որ նոր ուսումնական տարում ակնկալում է անձնակազմի բարեխիղճ, անմնացորդ աշխատանք, իսկ աշակերտներին մաղթեց լավագույն ձեռքբերումներով, բարձր արդյունավետությամբ ուսումնական տարի: Պարոն Թորոսյանը հանդիպումներ ունեցավ նոր կազմավորված 10-րդ դասարանների աշակերտների հետ, ներկայացրեց ավագ դպրոցի պահանջները՝ հույս հայտնելով, որ նոր դպրոցում աշակերտները կկարողանան լիովին բացահայտել իրենց կարողությունները և հմտությունները և ուսման մեջ կունենան նորանոր հաջողություններ: Ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպումներ ունեցան դպրոց այցելած հյուրերը՝ մանկավարժական համալսարանի դասախոսներ Վահան Սարգսյանը, Լուսինե Պողոսյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս Ա. Թորոսյանը:
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նոր նվաճումներ նոր ուսումնական տարում:
Comments
Post a Comment